Home » 2012 » Օգոստոս » 30 » "Չեմպիոնների լիգա" 2012/13 մրցաշրջան. Խմբային փուլի վիճակահանությունն ավարտվել է
22:03
"Չեմպիոնների լիգա" 2012/13 մրցաշրջան. Խմբային փուլի վիճակահանությունն ավարտվել է
 Ուղղակիորեն րոպեներ առաջ Մոնակո քաղաքում էլ ավարտվեց "Չեմպիոնների լիգայի" այս տարվա խաղարկության խմբային մրցաշարի վիճակահանությունը, ինչի արդյուքնում էլ կազմվեցին բոլոր 8 խմբերը: Ամենուժեղը, հաստատապես, D խումբն է, որտեղ մեկտեղված են Իսպանիայի, Անգլիայի, Հոլանդիայի ու Գերմանիայի չեմպիոնները. այստեղ իրոք իսկական չեմպիոնական պայքար է սպասվում: Մեր ազգային ընտրանու առաջատար Հենրիխ Մխիթարյանի "Շախտյորը", նույնպես, անչափ ուժեղ խմբում է տեղակայվել: Ուկրաինայի չեմպիոնը կմրցակցի "Չեմպիոնների լիգայի" գործող հաղթող "Չելսիի", Իտալիայի գործող չեմպիոն "Յուվենթուսի" և Դանիայի անցած առաջնության չեմպիոն "Նորդշելանդի" հետ: Սա իրոք շատ հետաքրքիր է լինելու:

A խումբB խումբC խումբD խումբ
1"Պորտու"1"Արսենալ"1"Միլան"1Մադրիդի "Ռեալ"
2Կիևի "Դինամո"2"Շալկե-04"2"Զենիթ"2"Մանչեսթեր Սիթի"
3"ՊՍԺ"3"Օլիմպիակոս"3"Անդերլեխտ"3"Այաքս"
4Զագրեբի "Դինամո"4"Մոնպելյե"4"Մալագա"4Դորտմունդի "Բորուսիա"
E խումբF խումբG խումբH խումբ
1"Չելսի"1"Բավարիա"1"Բարսելոնա"1"Մանչեսթեր Յունայթեդ"
2"Շախտյոր"2"Վալենսիա"2"Բենֆիկա"2"Բրագա"
3"Յուվենթուս"3"Լիլլ"3"Սպարտակ"3"Գալաթասարայ"
4"Նորդշելանդ"4"ԲԱՏԷ"4"Սելտիկ"4"Կլուժ"
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 431 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0