14:16 "Չեմպիոնների լիգա": 4-րդ տուր. Առաջին խաղային օրվա անոնս | |
Ձեր իսկ ուշադրությանն ենք ներկայացնում ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլի հանդիպումների ամենահետաքրքիր իրադարձությունները: Ստորև կկարդաք, թե ինչ կարելի է սպասել օրերս: Ֆրանսիայի չեմպիոն "Մոնպելիեն" կհյուրընկալվի հունական "Օլիմպիակոսին": Հույները միշտ իրոք ֆանտաստիկ աջակցություն են ունեցել սեփական հարկի տակ, ինչը մեծացնում է այս թիմի հնարավորությունները դրական արդյունքի հասնելու համար: Բացի այդ, "Օլիմպիակոսը" ազգային առաջնությունում դեռ չի պարտվել վերջին 8 հանդիպումների ընթացքում: Նշենք, որ B խումբը գլխավորում է գերմանական "Շալկեն" իր ունեցած 7 միավորներով, "Արսենալն" ունի ընդամենը 6 միավոր, "Օլիմպիակոսը"` 3, իսկ ահա "Մոնպելիեն"` ընդամենը 1 միավոր: Խմբի ամենակարևոր հանդիպումը կկայանա Գերմանիայում, որտեղ արդեն կբախվեն խմբի առաջատարները: Հիշեցնենք, որ "Շալկեն" կարողացավ 3 միավոր վաստակել Լոնդոնում` դեռևս երկու շաբաթ առաջ կայացած վճռական խաղում: Manchester Evening news-ը այսօր զգուշացրել է Ռոբերտո Մանչինիի թիմին ազատություն չտալ դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին: Դանիացին դեռ մեծ խնդիրներ էր առաջացնում այս թիմերի միջև կայացած առաջին հանդիպման ժամանակ, երբ "Այաքսը" կարողացավ սեփական հարկի տակ հաղթել 3-1 հաշվով: Իսկ խմբի մյուս հանդիպումն, ընդհանրապես, կարելի է համարել 4-րդ տուրի ամենակենտրոնականը: Մադրիդում իսպանական "Պրիմերայի" ներկայիս չեմպիոնները կընդունեն "Բունդեսլիգայի" հաղթողներին: D խմբում "Բորուսիան" ունի 7 միավոր, "Ռեալը"` 6, "Այաքսը"` 3 և "Սիթին"` ընդամենը 1 միավոր: Մեծ հետաքրքրություն է առաջացնում А խմբում կայանալիք Կիևի "Դինամո"-"Պորտու" հանդիպումը: Դեռ ֆանտաստիկ մրցաշրջան անցկացնող պորտուգալական ակումբը կարողացավ սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել դինամոյականներին: Մարզիչ Վիկտոր Պերեյրան ստեղծել է "Պորտուում" ֆանտաստիկ կոլլեկտիվ, որը ցուցադրում է գրավիչ և արդյունավետ խաղ: Իսկ "ՊՍԺ"-ն սեփական հարկի տակ արդեն կընդունի Զագրեբի "Դինամոյին": Խումբը գլխավորում է "Պորտուն"` 9 միավորով, "ՊՍԺ"-ն ունի 6, "Դինամո Կիևը"` 3, Զագրեբի "Դինամոն" ընդհանրապես միավոր չունի, ինչն իրոք բավականին զարմանալի է ու անսպասելի: C խումբը շարունակում է մնալ ամենախճճվածը: Թիմերից երեքը ռեալ հնարավորություն ունեն շարունակելու պայքարը: "Մալագան" մեկնել է Իտալիա ոչ այնքան բարձր տրամադրությամբ, քանի որ պարտություն է կրել "Լա լիգայում" "Ռայո Վալյեկանոյից": "Միլանը" իր հերթին վերջապես զվարճացել է "Կիևոյի" հետ խաղում` մրցակցին հաղթելով 5-1 հաշվով: "Զենիթը" կհյուրընկալվի "Անդերլեխտին", որի նկատմամբ Սանկտ-Պետերբուրգի թիմը կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակ տոնել սեփական հարկի տակ: "Մալագան" ներկա պահին ունի 9 միավոր, իտալական "Միլանը"` 4, Սանկտ-Պետերբուրգի "Զենիթը"` 3, բելգիական "Անդերլեխտը"` 1 միավոր:
| |
|
Total comments: 0 | |