Home » 2012 » Մարտ » 16 » "Չեմպիոնների լիգա". հայտնի են զույգերը
16:54
"Չեմպիոնների լիգա". հայտնի են զույգերը
 Շվեյցարական Սիոն քաղաքում տեղի ունեցավ նաև "Չեմպիոնների լիգայի" 1/4 և 1/2 եզրափակիչների վճակահանությունը: Արդյունքում հայտնի դարձան, թե հատկապես որ թիմերն են իրար դեմ պայքարելու Մյունխենի "Ալիանս Արենա" մարզադաշտում եզրափակչի ուղեգիրը նվաճելու համար: Ստորև ծանոթացեք 1/4 և 1/2 եզրափակիչ դուրս եկած զույգերին.

1/4 եզրափակիչ

"ԱՊՈԵԼ" (Կիպրոս) - "Ռեալ Մադրիդ" (Իսպանիա)
"Մարսել" (Ֆրանսիա) - "Բավարիա" (Գերմանիա)
"Բենֆիկա" (Պորտուգալիա) - "Չելսի" (Անգլիա)
"Միլան" (Իտալիա) - "Բարսելոնա" (Իսպանիա)

1/2 կիսաեզրափակիչ

"Մարսել" - "Բավարիա" VS "ԱՊՈԵԼ" - "Ռեալ Մադրիդ"
"Բենֆիկա" - "Չելսի" VS "Միլան" - "Բարսելոնա"

     Հ.Գ. : Տեղեկացնենք, որ Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 27-ին և 28-ին, իսկ պատասխան հանդիպումները կանցկացվեն ապրիլի 3-ին և 4-ին: Ինչ վերաբերում է կիսաեզրափակչին, ապա փլեյ-օֆֆ փուլի այդ հանդիպումները կկայանան 1/4 եզրափակչից 2 շաբաթ անց. առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 17-ին և 18-ին, իսկ պատասխանները` ապրիլի 24-ին և 25-ին:
     Նշենք նաև, որ մայիսի 19-ին Մյունխենի "Բավարիայի" "տանը"` "Ալիանս Արենա" մարզադաշտում, որպես տանտեր կլինի առաջին կիսաեզրափակչի զույգի հաղթողը` կամ "ԱՊՈԷԼ"-ը, կամ Մադրիդի "Ռեալը", կամ "Մարսելը", կամ Մյունխենի "Բավարիան":


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 552 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 3