20:04 "Չեմպիոնների լիգա". կիսաեզրափակիչ փուլ. ՄԱՍ 2 | |
Այս
մրցաշրջանի 4-րդ "Սուպերկլասիկոն" Մադրիդի "Ռեալի" և կատալոնական "Բարսելոնայի"
միջև կայանալու է "Չեմպիոնների լիգայի" 1/2 եզրափակիչ փուլի շրջանակներում վաղը`
ապրիլի 27-ին, արդեն ավանդական դարձած 23.45 րոպեին: Ի՞նչ կարելի է սպասել այս
խաղից: Ամեն դեպքում կարող ենք համոզված ասել, որ մեզ գրավիչ ու դիտարշան
հանդիպում է սպասվում: Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն
անշուշտ փորձելու է կրկին գտնել դեպի "Բարսելոնայի" դարպասը տանող ուղիները: Շաբաթ
օրը "Լա լիգայում" "Վալենսիայի" հետ կայացած գեղեցիկ հանդիպումից հետո (խմբ. խաղն
ավարտվել է մադրիդցիների հաղթանակով 6-3 հաշվով), Մոուրինյոն ունի խնդիրներ. մինչև
մրցաշրջանի ավարտ այլևս խաղադաշտ դուրս չի գա հենակետային կիսապաշտպան գերմանացի
Սամի Խեդիրան, ում կարող է փոխարինել թե Լասանա Դիարան, թե Գրաներոն, ովքեր լավ
հանդիպում անցկացրին "Մեստալիայում": Ամենայն հավանականությամբ, Մոուրինյոն կձգտի
այնպիսի տակտիկա ընտրել, որի արդյունքում խաղը կավարտվի հօգուտ "Ռեալի", քանի որ
այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի. նույնիսկ ոչ-ոքին "Արքայական թիմի" համար
կարող է որակվել որպես պարտություն: "Բարսելոնան" վերջերս կայացած երկու "Սուպերկլասիկոներում"
իսկական առաջատար հարձակվողի կարիք էր զգում. Գվարդիոլային հարկավոր է իրական
Դավիդ Վիլյա, ով կարող է պատառ-պատառ անել մրցակցի պաշտպանությունը և մեկ ճշգրիտ
հարվածով առաջ մղել իր թիմին: Հենց "Օսանսունայի" հետ խաղում մենք տեսանք այդ
Վիլյային: Վերջին 11 խաղերում "կապտանռնագույնները" 8 հաղթանակ են տոնել, 2 ոչ-ոքի
խաղացել ու մեկ պարտություն կրել: Այդ 8 հաղթանակների մեջ են մտնում Դոնեցկի
"Շախտյորի” ու Լոնդոնի "Արսենալի” նկատմամբ տոնած վստահ ու ջախջախիչ հաղթանակները
"Չեմպիոնների լիգայի" խաղարկության շրջանակներում: Իսկ ահա ոչ-ոքի կատալոնական
թիմը խաղացել է միմիայն "Լա լիգայի" շրջանակներում` "Սևիլյայի" հետ "Սանչես
Պիսխուանում" և Մադիրդի "Ռեալի" դեմ "Սանտիագո Բեռնաբեուում": Պեպ Գվարդիոլան ևս
ունի խնդիրներ. շարքից դուրս են մնացել ձախ պաշտպաններ Ադրիանոն և Աբիդալը,
կենտրոնական պաշտպան Գաբի Միլիտոն դեռ ամբողջությամբ չի ապաքինել: Ինչպես
հայտարարել է Գվարդիոլան, "Բեռնաբեուում" իրենք ձգտելու են միմիայն հաղթանակի
հասնել, քանի որ վերջին շրջանում "Ռեալի" հետ կայացած խաղերից հետո խաթարվել է
իրենց հեղինակությունը: Այս տարին
իրոք "Ռեալ"-"Բարսելոնա" հակամարտության տարի կարելի է հռչակել. ընդամենը 3
շաբաթվա մեջ 4 հանդիպում: Նման բան չի եղել այս ակումբների հարյուրամյա պատմության
ողջ ընթացքում: Անշուշտ, չի կարելի այս խաղը համեմատել "Շալկե"-"Մանչեսթեր
Յունայթեդ" հանդիպման հետ, քանի որ "Սուպերկլասիկոն" մեկ այլ աշխարհ է, որտեղ
ֆուտբոլասերն իրեն 7-րդ երկնքում է գտնվում: Իսկ "Ուեմբլի" տանող ճանապարհին իրար
բախվող այս հսկաների մենամարտն ուղղակի անկարելի է բաց թողնել, նամանավանդ այն
բանից հետո, երբ "Վալենսիայի" հետ հանդիպման ժամանակ թվաց, որ Կական ու Հիգայինն
արդեն գերազանց մարզավիճակ են ձեռք բերել, իսկ "Օսանսունայի" հետ խաղում էլ
վերադարձավ իսկական Վիլյան: Հավանական կազմեր. "Ռեալ Մադրիդ"` Կասիլյաս – Ռամոս, Կառվալյո, Ալբիոլ, Մասրելոն - Պեպե, Ալոնսո, Դիարա – դի Մարիա, Ռոնալդու, Օզիլ (4-1-2-2-1 հակագրոհային տակտիկա, որը կարող է հարձակումների ժամանակ փոփոխվել 4-1-2-3 սխեմայի) "Բարսելոնա"` Վալդես – Ալվեշ, Պիկե, Պույոլ, Մաքսվել – Մասկերանո,
Չավի, Ինյեստա – Պեդրո, Մեսսի, Վիլյա (4-1-2-3 տակտիկա, որը կարող է մամլիչ
աշխատանք կատարել դաշտի յուրաքանչյուր հատվածի համար) Միաջազգային
բուքմեյքերական ընկերություններն այս հանդիպման համար սահմանել ենք հետևյալ
գործակիցները. "Ռեալի" հաղթանակ` 2.60,
"Բարսելոնայի"հաղթանակ` 2.60, խաղը կավարտվի ոչ-ոքի` 3.15 գործակից: Մեր կանխատեսումը. եթե նայենք ընդամենը երկու
շաբաթ առաջվա "Ռեալի" ու "Բարսելոնային", ապա ակնհայտ կլինի, որ ի տարբերություն
Գվարդիոլայի թիմի, այսօր Մոուրինյոյի "ճամբարում" հոգեբանական լուրջ հաղթանակ են
տոնում: Եվ վաղվա խաղին այդ հաղթանակը կարող է թե օգնել, թե խանգարել Մադրիդի
"Ռեալին": Այնուամենայնիվ, փորձենք գուշակել այս հանդիպման արդյունքը.
onlyfootball.ucoz.com կայքի կարծիքով այս խաղը կավարտվի մադրիդցիների հաղթանակով
3-1 հաշվով, թեև նույն հաշվով կարող է և հաղթել "Բարսելոնան": Ամեն դեպքում, եթե
նայենք հոգեբանական տեսանկյունից, ապա կարելի է ասել, որ Գվարդիոլան իրավացի է` "Ռեալն"
այս խաղում ֆավորիտ է: | |
|
Total comments: 21 | 1 2 3 » |
| |
1-10 11-20 21-21 | |