16:57 "Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. պատասխան խաղեր. ՄԱՍ 3 | |
Արդեն ավանդական դարձած այս բաժնում այս անգամ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօր երեկոյան` Երևանի ժամանակով 23:45-ին, "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք "Շալկե 04"(Գերմանիա)-"Վալենսիա"(Իսպանիա) անչափ մեծ հետաքրքրություն առաջացնող հանդիպումը: Այս երկու թիմերի միջև դիմակայությունը լինելու է Գելզենկիրխենի "Վելտինս արենա" մարզադաշտում, իսկ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել շվեդ մասնագետ Ջոնաս Էրիքսոնը:
Առաջին հանդիպումից հետո Ֆելիքս Մագաթի սաները, կարծես թե, իրենց մի փոքր ավելի հանգիստ են զգում, քանի որ մրցակցի դաշտում կարողացել են մեկ անգամ գրավել նրանց դարպասը, սակայն Ունայի Էմերիի սաներն այդքան էլ գոհ չեն մնացել այդ հանդիպման վերջնական արդյունքից և "Վելտինս արենայում" անելու է ամեն ինչ, որ դուրս գան 1/4 եզրափակիչ: "Շալկե 04"-Այս հանդիպումը Ֆելիքս Մագաթի համար անչափ մեծ նշանակություն ունի, քանի որ հաղթանակի հասնելու դեպքում հնարավոր է` մնա գերմանական ակումբում, ինչպես նաև երկար տարիներ անց գելզենկիրխենյան ակումբն ունի այն բոլոր հնարավորությունները, որոնց շնորհիվ կարող է դուրս գալ 1/4 եզրափակիչ փուլ, սակայն դրան հասնելու համար "Շալկեի" ֆուտբոլիստները խաղադաշտում պետք է ջանք չխնայեն և փորձեն հանդիպման առաջին իսկ րոպեներից իրենց ձեռքը վերցնել խաղային նախաձեռնությունը: Սակայն դաշտի տերերն արդեն կորուստ ունեն հարձակման գծում. հանդիպմանը չի մասնակցի հոլանդացի հարձակվող Կլաաս Յան Հունտելարը, ով չի հասցրել ապաքինվել դեռ մի քանի տուր առաջ ստացած ծնկի վնասվածքից, իսկ նրան հարձակման գծում կարող է փոխարինել 21-ամյա շվեյցարացի Մարիո Գավրանովիչը կամ 29-ամյա բրազիլացի հարձակվող Էդուն: Այս հանդիպումը մեծ նշանակություն ունի նաև մադրիդիստ Ռաուլի համար, քանի որ գոլի հեղինակ դառնալու դեպքում նա կանցնի իտալացի հարձակվող Ֆիլիպո Ինձագիի ռեկորդը, ով "Չեմպիոնների լիգայում" իր հաշվին գրանցել է 70 գնդակ: Սակայն կա մի փաստ, որը չի թողնում իր կողքով անտարբեր անցնել. "Շալկեն" իսպանական ակումբների հետ անցկացրել է 10 հանդիպում, որոնցից միայն մեկում է հաղթանակ տոնել, իսկ մնացած հանդիպումներից յոթում պարտություն է կրել և երկու անգամ էլ խաղը ավարտել է ոչ-ոքի հաշվով: "Շալկե 04"-ի նախնական կազմը. Նոյեր, Ուչիդա, Խևեդես, Մեթսելդեր, Սարպեյ, Կլուգ, Մատիպ, Ֆառֆան, Ռաուլ, Խուրադո, Էդու (4-4-2): "Վալենսիա"-Առաջին հանդիպման ժամանակ իսպանական ակումբի երկրպագուները, երևի, չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց հարազատ ակումբը կարող է գոլ ընդունել սեփական դարպասը` այն էլ մադրիդիստ Ռաուլից: Այսօրվա հանդիպումից առաջ ակումբի ֆուտբոլիստներից Ռիկարդու Կոշտան և Խուան Մատան մամուլի ասուլիսի ժամանակ հանդես են եկել սպառնալից հայտարարություններով, որոնցով նրանք ամեն կերպ ցանկացել են դեռ խաղից առաջ մարեցնել մրցակցի այն բոլոր հույսերը, որոնք կապված են այս հանդիպման հետ: "Չղջիկների" գլխավոր մարզիչ Ունայի Էմերին լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ իր սաները շատ բան ունեն ապացուցելու այս խաղում, և ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց երկրպագուները հաճույք ստանան այս հանդիպումից: Ակումբն այս պահի դրությամբ չունի հիմանական կազմից վնասվածք ստացած ֆուտբոլիստներ, և, ամենայն հավանականությամբ, հարձակման գծում "Շալկեին" անհանգստություն է պատճառելու իսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն: "Վալենսիայի" նախնական կազմը. Գուայտա, Բրունո, Դ.Նավարո, Ռ.Կոշտա, Մատյե, Բանեգա, Տոպալ, Պաբլո, Տ.Կոստա, Մատա, Սոլդադո (4-2-3-1): Այս հանդիպման համար համաշխարհային բուքմեյքերական գործակալությունները կողմերի համար տվել են հետևյալ գործակիցները. "Շալկեի" հաղթանակ` 2.62, "Վալենսիայի" հաղթանակ` 2.75, ոչ-ոքի` 3: Մեր կանխատեսումը. Պատասխան հանդիպման կանխատեսումն ըստ onlyfootball.ucoz.com կայքի` 2-1: | |
|
Total comments: 0 | |