17:32 "Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. պատասխան խաղեր. ՄԱՍ 4 | |
Չորեքշաբթի, ստադիոն "Ուայթ Հարթ Լեյն"` 23:45, գլխավոր մրցավար Ֆրանկ Դե Բլեկերեր(Բելգիա): Անգլիական "Տոտենհեմի" և իտալական "Միլանի" պատասխան հանդիպումը սպասվում է լինել բավականին գրավիչ ու դիտարժան: Առաջին հանդիպումը չափազանց անհաջողեց ստացվեց "ռոսսոներիների" համար, և այժմ թիմը կփորձի անել այն, ինչը չստացվեց սեփական հարկի տակ: "Տոտենհեմ"-Հարի Ռեդնապի թիմը լուրջ շանսեր ունի հաջորդ փուլ դուրս գալու համար, և դա առաջին հերթին Միլանում անցկացրած համարձակ խաղի արդյունք է: Կադրային լուրջ խնդիրները չխանգարեցին անգլիացիներին առաջին հանդիպման ժամանակ հաղթանակ տոնել դաշտի տերերի նկատմամբ: Սակայն այդ խնդիրները շարունակում են անհանգստացնել լոնդոնյան ակումբին. Ռաֆայել վան Դեր Վարտի և Լեդլան Չորլուկայի խաղադաշտ դուրս գալը հավանական է, սակայն Գարեթ Բեյլի դեպքում խաղալու շանսերը բավականին ցածր են: Ռեդնապն ասել է. "Չեմպիոնների լիգան" ֆանտաստիկ մրցաշար է, մեկ անգամ խաղալով` միշտ ցանկանում ես վերադառնալ այս մրցաշար: Մեզ շատ դժվար հանդիպում է սպասվում, քանի որ Միլանը փորձելու է խաղալ հակագրոհների վրա: Իտալացիները շատ ուժեղ հարձակվողներ ունեն: Սակայն մենք կփորձենք խաղալ առաջին համարով և չենք պատրաստվում պահպանել մեկ գնդակի առավելությունը": "Տոտենհեմի" նախնական կազմը. Գոմես, Չոռլուկա, Դոուսոն, Գալաս, Ասոսու-Էկոտտո, Լենոն, Ջենաս, Բեյլ, վան Դեր Վաարտ, Քրաուչ: "Միլան"-Իտալական գրանդը այլընտրանք չունի և փորձելու է առաջին իսկ րոպեներից անցնել գրոհի, և եթե նրանց հաջողվի արագ հաջողության հասնել, շանսերը կմեծանան հաջորդ փուլ դուրս գալու համար: "Միլանի" գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին ասել է, որ առաջին հանդիպումը մի տեսակ տարօրինակ ստացվեց, և իրենց խաղը շատ դեպքերում չէր ստացվում: Խոսելով "Տոտենհեմի" կազմի մասին` Ալեգրին նշել է. "Մենք գիտենք, որ "Տոտենհեմը" շատ ուժեղ թիմ է, որը իր տրամադրության տակ ունի 25 բարձրակարգ խաղացողներ: Մենք նաև գիտենք, որ այս թիմում կարևոր դերակատարություն ունի Գարեթ Բեյլը, ով ուժեղ է ֆիզիկապես և տեխնիկապես: Սակայն իմ թիմը կարող է անցնել հաջորդ փուլ, քանի որ մենք շատ ուժեղ կազմ ունենք: Բացի այդ, իմ խաղացողները հոգեբանորեն գտնվում են շատ լավ վիճակում, հատկապես` "Յուվենտուսի" դեմ տոնած հաղթանակից հետո": "Միլանի" նախնական կազմը. Աբիատի, Աբատե, Նեստա, Յեպես, Ֆլամինի, Տիագո Սիլվա, Սեդորֆ, Ռոբինյո, Իբրահիմովիչ, Պատո:
Այս հանդիպման համար համաշխարհային բուքմեյքերական գործակալությունները կողմերի համար տվել են հետևյալ գործակիցները. "Տոտենհեմի" հաղթանակ` 2.28, "Միլանի" հաղթանակ` 3.05, ոչ-ոքի` 3.20: Մեր կայքի կանխատեսումը. Պատասխան հանդիպման կանխատեսումն ըստ onlyfootball.ucoz.com կայքի` 2-1: Հ.Գ. *Այսօր հանդիպմանը կարող է մասնակցել Ժերմեն Ջենասը, ով որակազրկման պատճառով բաց էր թողել առաջին հանդիպումը: *Միլանից Լուկա Անտոնինին, Ձամբրոտտան, Բոատենգը և Մատյու Ֆլամինին կախված են դեղին քարտերից: *Տոտենհեմը 1961-1962 թվականից հետո առաջին անգամ փորձելու է դուրս գալ 1/4-րդ եզրափակիչ: *Միլանը 2007 թվականից չի կարողանում անցնոլ 1/8-րդ եզրափակիչը, երկու անգամ նրա ճանապարհին կանգնել են հենց անգլիական ակումբները` Արսենալը և Յունայթեդը: | |
|
Total comments: 0 | |