14:53 "Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. պատասխան խաղեր. ՄԱՍ 5 | |
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօր երեկոյան` Երևանի ժամանակով ժամը 23:45-ին, "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում կայանալիք "Բավարիա"(Գերմանիա)-"Ինտեր"(Իտալիա) պատասխան հանդիպումը: Առաջին հանդիպումը երկակի տպավորություն թողեց:
Թիմերից և ոչ մեկին առավելություն տալ չի կարելի: Թիմային խաղով ավելի լավ տպավորություն
էին թողնում խաղացողները, սակայն Արյեն Ռոբենի անհատական վարպետության շնորհիվ
թիմը կարողացավ կարևոր հաղթանակ տանել Իտալիայում` թեպետ Ռոբենը գոլի հեղինակ չդարձավ:
"Ինտերի" կազմում կարելի է առանձնացնել կամերունացի հայտնի հարձակվող Սամուել Էտո'ոյին:
Միլանյան ակումբը մի շարք լավ հնարավորություններ ուներ մրցակցի դարպասը գրավելու համար,
սակայն դա տեղի չունեցավ: Եվ "Չեմպիոնների լիգայի" ներկայիս նգավաթակիրներն ամեն կերպ կփորձեն
հաղթել "Բավարիային" Մյունխենում, ինչը ամենահեշտ խնդիրներից չէ: "Բավարիան"-Գերմանիայի առաջնության հերթական տուրում մյունխենյան ակումբը մասնատեց "Համբուրգին" "6-0 հաշվով: "Բավարիան" այն ակումբն է այս մրցաշրջանում, որի խաղը կանխագուշակել շատ դժվար է: Մյունխենցիները կարող են հաղթել ցանկացած ակումբի առանց բացառության: Գերմանական գրանդի կիսապաշտպանական գիծը համարում եմ ուժեղագույններից ողջ աշխարհում, իսկ երբ Ռոբենը տարերքի մեջ է, թիմը պարզապես ճախրում է խաղադաշտով: Առաջնությունում "Բավարիան" հաջողության հասնել, ամենայն հավանականությամբ, չի կարողանա, և ողջ ուշադրությունը կենտրոնացրած է "Չեմպիոնների լիգայի" խաղարկության վրա: "Բավարիայի" նախնական կազմը. Թոմաս Կրաֆտ, Լամ, Պրյանիչ, վան Բյուտեն, Գուստավո, Ռիբերի, Տոնի Քրոսս, Շվայնշտայգեր, Ռոբեն, Մյուլլեր, Գոմես: "Ինտեր"-Առաջին հանդիպումից
հետո տված ասուլիսի ժամանակ "Ինտերի" գլխավոր մարզիչ Լեոնարդոն ասաց, որ ինքը դժգոհ
չէ իր խաղացողների ցուցադրած խաղից, պարզապես այդ օրը բախտը իրենց չժպտաց: Լեոնարդոն
ֆուտբոլային աշխարհում հայտնի մասնագետ է, բայց ոչ այնպիսին, որ կարողանա դասվել Եվրոպայի
առաջատար մարզիչների շարքին: Թեկուզ հենց Ռաֆա Բենիտեսի համեմատությամբ, ում մենք համարում
եմ Եվրոպայի լավագույն մասնագետներից մեկը, Լեոնարդոն դեռ աճելու շատ տեղ ունի: Իտալական
ակումբի 1/4 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները ավելի ցածր ենք համարում զուտ
մարզիչների հակամարտությամբ: Սրա հետ շատ շատերը կարող են չհամաձայնել: "Ինտերի" նախնական կազմը. Սեզար, Մայկոն, Լուսիո, Ռանոկիո, Կիվու, Զանետի, Կամբիասո, Ստանկովիչ, Սնեյդեր, Պանդև, Էտո'ո: Այս հանդիպման համար համաշխարհային բուքմեյքերական գործակալությունները սահմանել են հետևյալ գործակիցները. "Բավարիայի" հաղթանակ` 1.75, "Ինտերի" հաղթանակ` 4.10, ոչ-ոքի` 3.75: Մեր կանխատեսումը. Պատասխան հանդիպման կանխատեսումն ըստ onlyfootball.ucoz.com կայքի` 2-1:
Հանդիպման մասին պատմող փոքրիկ տեսահոլովակ կարող եք գտնել կատալոգ բաժնում: | |
|
Total comments: 0 | |