Home » 2011 » Մարտ » 15 » "Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. պատասխան խաղեր. ՄԱՍ 6
15:38
"Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. պատասխան խաղեր. ՄԱՍ 6
 
 Երեքշաբթի` 23:45 րոպե, "Օլդ Թրաֆֆորդ", գլխավոր մրցավար Վելասկո Կարբալյո(Իսպանիա):

Տիեզերական "Օլդ Թրաֆֆորդն" իր վրա է կենտրոնացրել ֆուտբոլային Եվրոպայի ուշադրությունը: Անգլիական գրանդը Ֆրանսիայում չկարողացավ գոլ խփել` դրանով իսկ դժվարացնելով իր գործերը: Հերիք է միայն, որ "Մարսելը" մեկ հաջող հակագրոհ անցկացնի, և "Մանչեսթերը" կհայտնվի բարդ իրադրությունում: Այսօր Ֆերգյուսոնի ֆուտբոլիստները պետք է կարողանան ամենաքիչը երկու գնդակ խփել` իրենց ապահով զգալու համար:


"Մանչեսթեր
Յունայթեդ"-Ֆրանսիական "Մարսելի" դեմ պատասխան խաղից առաջ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը լուրջ խնդիրներ ունի կազմի հետ կապված: Հատկապես անհանգստացնող է պաշտպանության և կիսապաշտպանության կենտրոնը: Ֆերդինանդը հաստատ չի խաղալու, իսկ ահա Վիդիչի խաղադաշտ դուրս գալը մեծ հարցականի տակ է: Ֆլետչերը և Անդերսոնը վնասվածքներ ունեն, և կենտրոնում Ֆերգին պետք է լուծում գտնի: "Արսենալի" դեմ գավաթային հանդիպման ժամանակ կենտրոնում հանդես էին գալիս Ջոն Օ'Շին և Դարոն Գիբսոնը :Չնայած խաղացողները կարողացան հաջող հանդես գալ, սակայն "Չեմպիոնների լիգայում" նման զույգով հանդես գալը չափազանց ռիսկային է: Եթե կիսապաշտպանությունում Ֆերգյուսոնը որոշ տարբերակներ ունի, ապա պաշտպանության կենտրոնում ծայրաստիճան բարդ իրավիճակ է: Պաշտպանության կենտրոնի չորս խաղացողներից երեքը վնասվածքներ ունեն: Բրաուն-Սմոլինգ զույգը ակնհայտորեն ձախողվեց "Լիվերպուլի" հետ կայացած հանդիպման ժամանակ: Կարծում եմ, որ Սմոլինգի հետ այս անգամ կխաղա ունիվերսալ Ջոն Օ'Շին, ով նման բարդ իրավիճակներում միշտ օգտակար է գործում: Ուրախալի նորություններ ևս կան. Լուիշ Նանին և Մայքլ Քերիկը պատրաստ են հանդիպմանը, և սպասվում է, որ նրանք խաղադաշտում կլինեն հանդիպման առաջին իսկ րոպեներից:

"Մանչեսթեր
Յունայթեդի" նախնական կազմն ըստ մեր կայքի. վան Դեր Սար, Էվրա, Սմոլինգ, Օ'Շի, Ռաֆայել, Սքոուլզ, Կերիկ, Գիգզ, Նանի, Հերնանդես, Ռունի

"
Մարսել"-Ֆրանսիական ակումբը ոչնչով չզիջեց հեղինակավոր հակառակորդին սեփական հարկի տակ: Հաջող պաշտպանությունը դարձավ Դեշամի թիմի հաջող խաղի գրավականը: Ֆրանսիական ակումբի մարզիչը և ֆուտբոլիստների խաղից առաջ վստահորեն հայտարարել են, որ իրենք Անգլիա են մեկնում հերոսանալու համար: Դեշամը նշել է, որ իրենք ձգտելու են խաղալ հակագրոհների վրա և բաղձալի արդյունքի հասնել "Օլդ Թրաֆֆորդում":

"
Մարսելի" նախնական կազմն ըստ եվրոպական լրատվամիջոցների. Մանդանդա, Ֆանի, Դիավարա, Հայնցե, Տայվո, Մբիա, Շեյրու, Լուչո Գոնսալես, Ռեմի, Ժինյակ, Անդրե Այուվ

Թիմերի միջև վերջին հանդիպումը "Օլդ Թրաֆֆորդում" տեղի է ունեցել 1999 թվականի սեպտեմբերի 9-ին, այն ժամանակ Խաղն ավարտվել է 2-1 հաշվով` հօգուտ դաշտի տերերի, իսկ գոլի հեղինակներ են դարձել Քոուլը(78), Սքոուլզը(82), Բակայոկոն(82):


Համաշխարհային
բուքմեյքերական գործակալություններն այս հանդիպման համար սահմանել են հետևյալ գործակիցները. "Մանչեսթեր Յունայթեդ"`1.48, "Մարսել"` 7.00, ոչ-ոքի` 3.85:


Պատասխան հանդիպման կանխադեսումն ըստ onlyfootball.ucoz.com կայքի`
2-0:


Հանդիպման մասին պատմող փոքրիկ տեսահոլովակ կարող եք գտնել կատալոգ բաժնում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 531 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0