Home » 2011 » Մարտ » 16 » "Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. պատասխան խաղեր. ՄԱՍ 7
13:00
"Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. պատասխան խաղեր. ՄԱՍ 7
 Ձեր ուշադրությանն ենք հանձնում "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում այսօր երեկոյան` Երևանի ժամանակով 23:45-ին, կայանալիք "Չելսի"(Անգլիա)-"Կոպենհագեն"(Դանիա) պատասխան հանդիպումը:
Նշենք, որ հանդիպումը կայանալու է Լոնդոնի"Սթեմֆորդ Բրիդջ" մարզադաշդում, և հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սվեն Օդվար Մոյեն(Նորվեգիա):

Այս հանդիպումը, երևակայեք, ամենաքիչ հետաքրքրությունն է առաջացնում "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումների շրջանակներում, քանի որ "Չելսին" Դանիայում արդեն իսկ լուծել է իր խնդիրները` մրցակցի հարկի տակ առավելության հասնելով 0-2 հաշվով: Սակայն սա "Չեմպիոնների լիգան" է, որտեղ ամեն ինչ կարող է տեղի ունենալ, չնայած անգամ ամենահամարձակները չեն կանխատեսում "Կոպենհագենի" հաջողությունը:

"Չելսի"-Լոնդոնյան ակումբը վերջին շրջանում խաղում է այն ֆուտբոլը, որին, իսկապես, ունակ է: "Յունայթեդի" դեմ տոնած հաղթանակից հետո Անչելոտտիի սաները նոր ոգևորությամբ են խաղում: Առաջնությունում "Չելսին", հավանաբար, հաջողության չհասնի, և այդ պատճառով ողջ ուշադրությունը կենտրոնացված է "Չեմպիոնների լիգայի" խաղարկության վրա: Հանդիպումից առաջ  լրագրողներ հետ հանդիպման ժամանակ լոնդոնյան գրանդի գլխավոր մարզիչ իտալացի Կառլո Անչելոտտին ասել է. ""Յունայթեդի, "Կոպենհագենի" և "Բլեքպուլի" նկատմամբ տարած հաղթանակները մեզ շատ են ոգևորել, և մենք ամեն խաղում ցանկանում ենք ավելացնել մեր ոգևորվածությունը: Այդ պատճառով այսօր խաղադաշտ ենք դուրս գալու միմիայն հաղթելու համար":
"Չելսիի" նախնական կազմը.
Չեխ, Բոսինգվա, Իվանովիչ, Թերրի, Քոուլ,  Ռամիրես, Էսյեն, Լեմպարդ, Մալուդա, Տոռես, Անելկա (4-4-2):

"
Կոպենհագեն"-Դանիական ակումբի համար այս հեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլ հասնելն արդեն իսկ հերոսություն էր: Եվ դանիացիները արժանի կերպով դիմագրավում էին "արիստոկրատներին": Սակայն ավելին "Կոպենհագենի" խաղացողները անել չեն կարող: Բայց ևս մեկ անգամ ցանկանում ենք ասել, որ ոչինչ կանխորոշված չէ, և "Կոպենհագենը" ևս չնչին հնարավորություն ունի 1/4 եզրափակիչում խաղալու համար: Դանիական ակումբի գլխավոր մարզիչ Սթեյլ Սոլբակենը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ իրենց հրաշք է պետք, ավելի ճիշտ` հրաշքներ. "Մենք շատ ծանր իրադրությունում ենք հայտնվել: Ձմեռային ընդմիջումից հետո մենք հեռու էինք խաղային օպտիմալ վիճակից, ինչը ազդեցություն ունեցավ մեր խաղի վրա: Խաղալու ենք մեր սովորական ֆուտբոլը: Ես ցանկանում եմ, որ իմ թիմը մարտնչի մինչև վերջ, և եթե չկարողանանք հաղթել, գոնե դուրս մնանք առաջնությունից պայքարելով":
"Կոպենհագենի" նախնական կազմը.
Վիլանդ, Քվիսթ, Զանկա, Յորգենսեն, Անտոնսոն, Վեդտ, Բոլանոս, Կլադիմիր, Կրիստենսեն, Վինգարդ, Սանտին, Ն'Դոյ (4-4-2):

Համաշխարհային բուքմեյքերական գործակալություններն այս հանդիպման համար սահմանել են հետևյալ գործակիցները. "Չելսիի" հաղթանակ` 1.27, "Կոպենհագենի" հաղթանակ` 10.00, ոչ-ոքի` 5.20:

Մեր կանխատեսումը. Պատասխան հանդիպման կանխատեսումն ըստ onlyfootball.ucoz.com կայքի` 3-1:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 615 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 1