Home » 2011 » Մարտ » 16 » "Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. պատասխան խաղեր. ՄԱՍ 8
19:21
"Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. պատասխան խաղեր. ՄԱՍ 8
Այս անգամ արդեն ավանդական դարձած այս բաժնում Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում կայանալիք վերջին պատասխան հանդիպումը` "Ռեալ Մադրիդ"(Իսպանիա)-"Լիոն"(Ֆրանսիա), որը կայանալու է այսօր երեկոյան` Երևանի ժամանակով 23:45-ին Իսպանիայի մայրաքաղաքի` Մադրիդի "Սանտիագո Բերնաբեու" մարզադաշտում, իսկ այս "մարտի դաշտ դուրս եկած" ակումբների հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է Դամիր Սկոմինան(Սլովակիա):

Երևի բոլորդ էլ սպասում եք այս հանդիպմանը` լինելով կամ մադրիդիստ, կամ կատալոնացի կամ էլ օլիմպիկցի: Դեռ խաղից առաջ շատերն էին փորձում գուշակություններ անել այս հանդիպման վերաբերյալ, սակայն, երևի, Ձեզանից յուրաքանչյուրը որևէ գուշակություն անելուց առաջ մտորումների մեջ է հայտնվում: Այս երկու ակումբներն էլ վերջին շրջանում փայլուն են հանդես գալիս իրենց ազգային առաջնություններում, սակայն, եթե համեմատենք այս ակումբների ստատիստիկական տվյալները, ապա կարող ենք վստահ ասել, որ Մադրիդի "Ռեալն" իսպանական "Լա լիգայում" ավելի լավ է հանդես գալիս, քան "Լիոնը" "Լիգա 1"-ում: Բոլոր մադրիդիստները, երևի, իրենց հիշողությունից չեն կարող ջնջել ""Լիոն"" անունը, քանի որ վերջին 6 տարիներից 3-ում միայն հենց ֆրանսիական ակուբի պատճառով մադրիդյան ակումբը չի կարողանում դուրս գալ "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ, և այս խաղում "սերուցքայիններն" անելու են ամեն ինչ, որպեսզի դուրս գան հաջորդ փուլ: Իրենց հերթին Կլոդ Պյուելի սաներն էլ փորձելու են ետ մղել մադրիդիստների գրոհները և մրցակցի դարպասը գրավելու համար ավելի ակտիվ են լինելու հակագրոհների ժամանակ:

"Ռեալ Մադրիդ"-Այն բանից հետո, երբ նախորդ ամռանը ակումբի ղեկին նշանակվեց պորտուգալացի մասնագետ "մեծն" Ժոզեն կամ, պարզապես, Ժոզե Մոուրինյոն, մադրիդյան ակումբը մեծ վերելք է ապրում ինչպես "Լա լիգայում" և "Կոպա դելա Ռեյում", այնպես էլ հեղինակավոր "Չեմպիոնների լիգայի" մրցաշարում: Երևի բոլորդ էլ գիտեք, որ խաղից երկու շաբաթ առաջ թեթևակի վնասվածք էր ստացել "սերուցքայինների" առաջատար կիսապաշտպան պորտուգալացի Քրիշտիանո Ռոնալդուն, սակայն, հօգուտ բոլոր մադրիդիստների, պորտուգալացին շատ կարճ ժամանակում կարողացավ ապաքինվել այդ վնասվածքից, և, ամենայն հավանականությամբ, Մոո
ւրինյոն նրան խաղադաշտ կհանի հանդիպման առաջին իսկ րոպեներից: Կան մի քանի փաստեր, որոնց կողքով հնարավոր չէ անտարբեր անցնել. "սերուցքայինները" "Լիոնի հետ մինչ այժմ հանդիպել են 7 անգամ և այդ 7 հանդիպումներից ոչ մեկում չեն կարողացել առավելության հասնել ֆրանսիական ակումբի նկատմամբ, իսկ Քարիմ Բենզեման "Չեմպիոնների լիգայում" գոլի հեղինակ է դառնում յուրաքանչյուր 55 րոպեն մեկ:
Մադրիդի "Ռեալի" նախնական կազմը.
Կասիլյաս, Ռամոս, Կառվալյո, Պեպե, Մարսելո, Ալոնսո, Խեդիրա, դի Մարիա, Օզիլ, Ռոնալդու, Բենզեմա (4-2-3-1):

"Լիոն"-
Ֆրանսիական ակումբը "Լիգա 1"-ն այս մրցաշրջանում չափազանց վատ սկսեց, սակայն ժամանակի ընթացքում Կլոդ Պյուելի սաները կարողացան ուշքի գալ և սկսեցին ցուցադրել այն նախկին խաղը, որով վերջին տարիներին կարողանում էին դառնալ Ֆրանսիայի չեմպիոն: Այս հանդիպումից առաջ ֆրանսիացիները վատ դրության մեջ են հայտնվել, քանի որ սեփական հարկի տակ գնդակ են ընդունել իրենց դարպասը և "Սանտիագո Բերնաբեուում" պետք է անեն ամեն ինչ, որպեսզի գոնե մեկ անգամ կարողանան գրավել "սերուցքայինների" դարպասը: Խաղից առաջ ֆրանսիական ակումբ
ն արդեն ֆուտբոլիստների կորուստ ունի. դեղին քարտի պատճառով հանդիպմանը չի մասնակցի բրազիլացի առաջքաշված պաշտպան Միշել Բաստոսը, ով շատ մեծ օգուտ էր տալիս իր ակումբին հարձակումների ժամանակ, իսկ վնասվածքից նոր ապաքինված Լիսանդրո Լոպեսի մասնակցությունն այս հանդիպմանը կասկածի տեղիք է տալիս, սակայն Պյուելը նրան ցանկանում է տեսնել հիմնական կազմում: Պյուելը "Սանտիագո Բերնաբեուի" հետ խնդիրներ ունի. նա վերջին 3 խաղերը, որոնք անց է կացրել այս մարզադաշտում, պարտություն է կրել, և փորձելու է իր սաների միջոցով խախտել այդ դառն ավանդույթը:
Լիոնի" նախնական կազմը.
Լյորիս, Ռևելյերե, Քրիս, Լովրեն, Կալսթրոմ, Տուլալան, Գուրկուֆ, Բրայանդ, Լիսանդրո, Լիչա Լոպես, Գոմիս (4-3-1-2):

Համաշխարհային բուքմեյքերական գործակալություններն այս հանդիպման համար սահմանել են հետևյալ գործակիցները. "Ռեալի" հաղթանակ` 1.32, "Լիոնի" հաղթանակ` 8.60, ոչ-ոքի` 4.90:

Մեր կանխատեսումը. Պատասխան հանդիպման կանխատեսումն ըստ onlyfootball.ucoz.com կայքի` 2-0:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 656 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0