14:03 "Չեմպիոնների լիգա". խմբային մրցաշար` խումբ E | |
Վաղը մեկնարկում է "Չեմպիոնների լիգայի" 2011/12 թվականների խաղարկության խմբային մրցաշարը: Խաղադաշտ են դուրս գալու E, F, G, H խմբերի թիմերի: E խմբում բավականին մեծ հետաքրքրություն է առաջացնում "Չելսի"-"Բայեր Լևերկուզեն" հանդիպումը: Երկու թիմերն էլ իրենց ազգային առաջնություններում վստահ հաղթանակներ տոնեցին` համապատասխանաբար "Սանդեռլենդի" և "Աուգսբուրգի" նկատմամբ: Անդրե Վիլլաշ-Բոաշը դժվար թե լուրջ փոփոխություններ մտցնի "Չելսիի" կազմում, իսկ Ֆեռնանդո Տորրեսի բացակայությունը "Պրեմիեր լիգայի" հանդիպմանը ընդհանրապես չանդրադարձավ լոնդոնյան ակումբի խաղին: Սպասվում է, որ "Չելսիի" հարձակման գծում կխաղան Անելկան և Սթարիջը:
Սակայն պետք է նշել, որ "Բայերը" շատ լուրջ կորուստ ունեցավ "Չեմպիոնների լիգայի" մեկնարկից առաջ. "Չելսիի" և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Միխայիլ Բալլաքը շարքից դուրս է եկել երկար ժամանակով: Սա "Չելսիի" և "Բայերի" մասնակցությամբ այս տարի առաջին գավաթային հանդիպումն է լինելու: Երկու թիմերի մարզիչների համար սա առաջին մասնակցությունն է ամենահեղինակավոր ակումբային առաջնությանը, քանի որ նախկինում ոչ Բոաշը, ոչ Ռոբին Դյութը չեն գլխավորել ակումբներ, որոնք խաղալիս են եղել "Չեմպիոնների Լիգայում": Խմբի մյուս հանդիպմանը. միմյանց դեմ են դուրս գալու բելգիական "Գենկն" ու իսպանական "Վալենսիան": "Գենկը" վերջին անգամ խաղացել է "Չեմպիոնների լիգայի" խաղարկությունում 2002/03 խաղաշրջանում: Այն ժամանակ բելգիացիները կրեցին 4 պարտություն և երկու խաղ ավարտեցին ոչ-ոքի: "Վալենսիան" շատ վստահ է մեկնարկել իսպանական "Պրիմերայում", որտեղ երկու հանդիպումներում էլ հաղթանակ է տարել: Նշենք, որ "Չեմպիոնների լիգայի" 2000/01թթ.-ի խաղաշրջանում "Չղջիկները" հասել են մինչև խաղարկության եզրափակիչ: Անցած տարի "Վալենսիան" դուրս մնաց 1/8 եզրափակչից, որտեղ պարտվել է "Շալկե 04"-ին: | |
|
Total comments: 1 | |
| |