16:12 "Չեմպիոնների լիգա". խմբային մրցաշար. խումբ H | |
"Չեմպիոնների լիգայի" խմբային մրցաշարի ամենամեծ հետաքրքրություն առաջացնող հանդիպումներից մեկը կայանում է հենց այս խմբում, որտեղ հայտնվել են "Բարսելոնան", "Միլանը", "ԲԱՏԷ"-ն և "Վիկտորիան": "Չեմպիոնների լիգայի" առաջին օրվա հանդիպումներից կարելի է առանձնացնել հատկապես "Բարսելոնա"-"Միլան" հանդիպումը: Երկու թիմերն էլ ազգային առաջնություններում միավորներ կորցրին` ընդ որում նույն 2-2 հաշվով ավարտելով հանդիպումները համապատասխանաբար "Ռեալ Սոսյեդադի" և "Լացիոյի" հետ:
Սպասվում է, որ կատալոնական թիմի կազմ են վերադառնալու Էրիկ Աբիդալը և երկար սպասված թիմի ավագ Կարլես Պույոլը: "Բարսելոնայի" հավանական կազմը` Վալդես - Ալվեշ, Պույոլ, Աբիդալ, Ադրիանո - Բուսկետս, Չավի, Ինյեստա - Պեդրո, Մեսսի, Վիլյա: "Միլանի" կազմում որակազրկված է Ջենարո Գատուզոն, ում փոխարեն խաղադաշտ դուրս կգա Մարկ վան Բոմմելը, ով ժամանակին խաղում էր "Բարսայում": "Միլանի" հավանական կազմը` Աբյատտի - Աբատե, Նեստա, Սիլվա, Անտոնինի - Նոչերինո, վան Բոմել, Աքվիլլանի, Բոատենգ - Կասսանո, Իբրահիմովիչ: "Չեմպիոնների Լիգայի" խաղարկությունում` "Կամպ Նոու" մարզադաշտում "Բարսելոնան" վերջին անգամ պարտվել է ռուսական "Ռուբինին" 1-2 հաշվով: Դա 2009/10թթ.-ի խաղարկությունում էր: Այս թիմերը միմյանց դեմ Եվրոգավաթներում խաղացել են 11 անգամ: Թիմերից յուրաքանչյուրն ունի 4-ական հաղթանակ, ևս 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Ամենահիշարժան հանդիպումը 1994թ.-ի "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչն է Աթենքում, որտեղ "Միլանը" հաղթել է 4-0 հաշվով: Խմբի մյուս հանդիպմանը. միմյանց դեմ կմրցեն չեխական "Վիկտորիա Պլզենը" և բելառուսական "ԲԱՏԷ"-ն, որոնք ամեն կերպ կփորձեն միջամտել առաջատարների գործերին ու փչացնել վերջիններիս գործերը: | |
|
Total comments: 3 | |
| |