Home » 2011 » Սեպտեմբեր » 8 » "Չեմպիոնների լիգան" վերադառնում է
23:48
"Չեմպիոնների լիգան" վերադառնում է
 Մի քանի օր ևս ու եվրոպական ֆուտբոլային մրցաշրջանը կարելի է ամբողջությամբ բացված համարել: Եվրոպական խաղադաշտեր է վերադառնում "Չեմպիոնների լիգան": Մեծ ամբիցիաներ և աներևակայելի պայքար, որը կմեկնարկի մոտակա երեքշաբթի: Onlyfootball.ucoz.com կայքը շարունակում է հավատարիմ մնալ իր ավանդույթներին և Ձեր ուշադրությանն է ներկայացնելու "Չեմպիոնների լիգայի" խաղարկության մասնակից թիմերի ամենաթարմ տեղեկությունները: 
Մադրիդի "Ռեալի" առաջատար կիսապաշտպան-հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուն մարտականորեն է տրամադրված "Չեմպիոնների լիգայի" խաղարկությանը: Նշենք, որ ֆուտբոլիստը մեկ անգամ նվաճել է ամենհեղինակավոր ակումբային գավաթը "Մանչեսթեր Յունայթեդի" հետ: Ռոնալդուն հայտարարել է, որ եկել է ժամանակը նույնը կրկնելու "Ռեալի" հետ: Քրիշտիանոն ռեկորդային թվով գնդակներ խփեց Իսպանիայի առաջնությունում անցած մրցաշրջանի ընթացքում, սակայն այդ ամենը չեն բավարարում Ռոնալդուին, ով նշել է, որ եկել է թիմային հաջողության ժամանակը, որն իր համար ավելի կարևոր է:
 Միլանի "Ինտերի" կիսապաշտպան Տիագո Մոտտան վնասվածք էր ստացել "Սլովենիայի" հետ կայացած  հանդիպման ժամանակ և խաղի ընթացքում փոխարինվել էր Չեզարե Պրանդելլիի կողմից: Կա վտանգ, որ 29-ամյա կիապաշտպանը բաց կթողնի թուրքական "Տրաբզոնսպորի" դեմ մեկնարկային հանդիպումը:
Մարսելի "Օլիմպիկիի" հարձակվող Անդրե Այուն չի կարողանա օգնել իր թիմին "Օլիմպիակոսի" հետ  կայանալիք արտագնա հանդիպմանը, քանի որ վնասվածք է ստացել Գանայի հավաքականի կազմում խաղալու ժամանակ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 456 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0