Home » 2011 » Ապրիլ » 4 » «Չեմպիոնների լիգայի» առաջատարների դասակարգումն ըստ միջազգային բուքմեյքերների. ՄԱՍ 1
07:18
«Չեմպիոնների լիգայի» առաջատարների դասակարգումն ըստ միջազգային բուքմեյքերների. ՄԱՍ 1
 Միայն 8 թիմեր են մնացել «Չեմպիոնների լիգայի» ընթացիկ մրցաշրջանում: Այդ 8 ակումբներից 3-ը անգլիական են, 2 ներկայացուցիչ ունենք իսպանական «Լա լիգայից», մեկական ակումբներ` Իտալիայից, Գերմանիայից և Ուկրաինայից:
Նշենք, որ այս հեղինակավոր մրցաշարի եզրափակիչը կայանալու է Լոնդոնի հանրահայտ «Ուեմբլի» մարզադաշտի վիթխարի կամարների ներքո:
Առաջնության ֆավորիտ «Բարսելոնան» պայքարելու է ուկրաինական Դոնեցկ քաղաքը ներկայացնող «Շախտյորի» հետ, իսկ այդ հանդիպումից օրեր անց իսպանական «Սուպերկլասիկոյում» խաղադաշտ դուրս կգա Մադրիդի «Ռեալի» դեմ` «սերուցքայինների» հարազատ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: «Արքայական ակումբը» ստիպված է լինելու իր չեմպիոնական ուղին հարթել անգլիական «Տոտենհեմ Հոթսպուրի» հետ կայանալիք խաղերում, իսկ վերջիններս էլ անգլիական «Պրեմիեր լիգայի» շրջանակներում փորձելու են իրենց տեղն ապահովել մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակում: «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Չելսին» իրենց մարտական կազմերով դուրս կգան խաղադաշտ և ամեն ինչ կանեն, որպեսզի դուրս գան խաղարկության հաջորդ փուլ: Չեմպիոնական տիտղոսը պաշտպանող «Ինտերը» մրցելու է գելզենկիրխենյան «Շալկե 04» ակումբի հետ, որն իր կարգով, իհարկե, զիջում է իտալական գրանդին: Սակայն ինչպես այդքան էլ լավ մրցաշրջան չանցկացնող «Ինտերը», այնպես էլ միջին խաղ ցուցադրող «Շալկեն» հավասար հնարավորություններ ունեն հաջողությամբ դուրս գալու այս հեղինակավոր մրցաշարի հաջորդ փուլ:
Ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն վայելող Goal.com  ֆուտբոլային կայքը «Չեմպիոնների լիգայի» ¼ եզրափակիչ փուլից առաջ կազմել է մի ցուցակը, որտեղ նշվում է, թե որ ակումբներն են լինելու «Չեմպիոնների լիգայի» ընթացիկ մրցաշրջանի պոտենցիալ հաղթողները: Այս կայքի մասնագետները աղյուսակը կազմելիս հաշվի են առել ամեն մի փաստ և հանգել են յուրաքանչյուր ակումբի` այս հեղինակավոր մրցաշարում չեմպիոն դառնալու հնարավորություններին, որն ավելի մանրամասն ներկայացված է ներքևում.

 8. «Շալկե 04» (Գերմանիա) (Չեմպիոն դառնալու հավանականությունն ըստ William Hill  բուքմեյքերական գործակալության` 51.0). Ռալֆ Ռանգնիքը` «Շալկեի» նորանշանակ գլխավոր մարզիչը, «Չեմպիոնների լիգայում» բավականին հաջող ելույթ ունեցող թիմ է ստացել Ֆելիքս Մագաթի պաշտոնանկությունից հետո: Գերմանական «Հոֆենհայմի» նախկին գլխավոր մարզիչը ստիպված կլինի շարունակել Մագաթի կատարած դժվարին աշխատանքը: Գելզենկիրխենյան ակումբն իտալական «Ինտերի» հետ խաղում կախված կլինի այնպիսի աստղերից, ինչպիսիք են Մանուել Նոյերը, Ջեֆերսոն Ֆառֆանը և «Արքայական ակումբի» կենդանի լեգենդ Ռաուլը: Գերմանացի դարպասապահներից այսօրվա դրությամբ լավագույնը` Նոյերը, անկասկած, ամբողջ խաղի ընթացքում կլինի ամենազբաղվածը: Իրականում, այս երկու ակուբների մեջ գլխավոր ֆավորիտը, անխոս, «Ինտերն» է, սակայն այն բանից հետո, երբ գերմանացիները կարողացան մրցաշարից դուրս թողնել իսպանական «Վալենսիային», նրանց վստահությունը հարաբերականորեն ավելի բարձր կլինի, քան իտալացիներինը, որոնք ¼ եզրափակիչ փուլ դուրս եկան միայն ու միայն բախտի բերումով և Սամուել Էտո’ոյի աշխատասիրության ու ճշգրտության շնորհիվ: Գերմանական «Բունդեսլիգայում» վատագույնս հանդես եկող թիմի համար ½ կիսաեզրափակիչ փուլ դուրս գալը կարող է լինել կապող օղակ բոլոր գերմանացիների միավորման հարցում, սակայն կարո՞ղ են արդյոք գերմանական ակումբի խաղացողները կրկնել իրենց թիմի երբեմնի լավագույն արդյունքը, պարզ կլինի միայն ակումբի ապրիլյան խաղերից հետո:

Եզրակացություն.  Գերմանացիներն իրենց առջև բարդ խնդիր ունեն դրված: Իտալական «Ինտերի» նման գրանդի դեմ մրցելով` լեգենդար Ռաուլն իր մարտնչող թիմակիցների ու նոր մարզչի գլխավորությամբ  կպայքարեն, որպեսզի դուրս չմնան «Չեմպիոնների լիգայի» ¼ եզրափակչից:

 7. «Շախտյոր»  (Ուկրաինա) (Չեմպիոն դառնալու հավանականությունն ըստ William Hill  բուքմեյքերական գործակալության` 34.0). Արևելաեվրոպական հաստատակամությունն ու դիմացկունությունը և բրազիլական սերն ու հոտառությունը վարպետորեն միաձուլվել են գլխավոր մարզիչ Միրցա Լուչեսկուի կողմից Դոնեցկի «Շախտյոր» ակումբում, որն Ուկրաինայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնն է և արժանի է հանդես գալու այս հեղինակավոր մրցաշարի ¼ եզրափակիչ փուլում` այն էլ մրցակցելու քարտ մեկնել կատալոնական «Բարսելոնայի» հետ: Ամեն դեպքում, վերջին շրջանում ձևավորված ուկրաինաբրազիլառումինական հաջողությունն ու ոգևորվածությունն այս փուլում հանդիպելու են ահեղ թվացող «Բարսելոնայի» հետ, որը վերջին տարիներին մեր մայրցամաքի լավագույն թիմն է: Ուկրաինական «հանքափորները» կարծում են, որ հարազատ «Դոմբաս Արենայում» հնարավորություն ունեն իրենց համար ցանկալի արդյունքի հասնել, բայց ավելի մեծ է այն հավանականությունը, որ նրանք երկխաղյա պայքարի արդյունքում դուրս կմնան «Չեմպիոնների լիգայի» ընթացիկ մրցաշարից: Կատալոնական ակումբի հետ մրցելիս «Շախտյորի» ֆուտբոլիստները «Կամպ Նոու» մարզադաշտում կանեն ամեն ինչ, որպեսզի կարողանան դիրքային պայքարում գերազանցել անգերազանցելի «կապտանռնագույններին» և երկար ժամանակ իրենց ձեռքում պահել խաղային թելը, որը, անշուշտ, նրանց համար շատ դժվարին կլինի, քանի որ մրցելու են փայլուն պաշտպանություն և կիսապաշտպանություն ունեցող «Բարսելոնայի» հետ: Մրցաշարի հայտնություն ճանաչված ուկրաինական  ակումբը կփորձի վրեժխնդիր լինել «հեռավոր» 2008-2009թթ.-ին «Չեմպիոնների լիգայի» խմբային փուլում կատալոնացիներից 3-2 հաշվով կրած պարտության համար:

Եզրակացություն.  Եթե, և դա շատ մեծ «եթե» է, «հանքափորները» կարողանան «Նոու կամպում» իրենց դարպասն անառիկ պահել, ապա իրենց հարազատ մարզադաշտում կարող են դրական արդյունքի հասնել: Բայց ավելի հավանական է, որ նման բան անելը նրանց ուժերից վեր կլինի: Մեր կարծիքով, «Շախտյորի» հետաքրքիր արկածներն ավարտվելու են այս փուլից հետո:

 6. «Տոտենհեմ» (Անգլիա) (Չեմպիոն դառնալու հավանականությունն ըստ William Hill  բուքմեյքերական գործակալության` 21.0). Անգլիացի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը նորեկ է «Չեմպիոնների լիգայում», բայց նրա` այս մրցաշարում կողմնակի անձ լինելն այլևս ոչ մեկին չի հետաքրքրում: «Խթաններն այս մրցաշրջանը սկսեցին իրենց համար ապշեցուցիչ հաջողություններով, որոնք սկսվեցին շատ քննարկվել ողջ Եվրոպայով մեկ, բայց այժմ ոչ ոք նրանց` «մայրցամաքային ազգությունը» կասկածի տակ չի առնում: 1/8 եզրափակիչ փուլում «սպիտակներն» առաջ են անցել իտալական գրանդ «Միլանից»` տեղ զբաղեցնելով այս մրցաշարի լավագույն 8 ակումբների շարքում և հնարավորություն ստանալով իրենց ուժերը չափել եվրոպական ֆուտբոլի արիստոկրատիայի վառ ներկայացուցչի` «Ռեալ Մադրիդի» հետ: «Խթանների» հաղթական արշավը «Չեմպիոնների լիգայում» ցնցող էր ու զվարճալի, և, համոզված եղեք, որ այս փուլում «Լոս Բլանկոսը»` «Ռեալը», նրանց նկատմամբ մեղմ չի լինի: Տոտենհեմցիների կազմում Էուրելիո Գոմեսը, Ուիլյամ Գալասը և Պիտեր Քրաուչը, ի տարբերություն իր երիտասարդ թիմակիցների, «Չեմպիոնների լիգայում» խաղալու մեծ փորձ մեծ առավելություն ունեն, մինչդեռ Ռաֆայել վան Դեր Վարտն իրեն ընձեռված հնարավորությունը կօգտագործի նախկին գործընկերների նկատմամբ առավելության հասնելու և մեկ անգամ ևս ապացուցելու, որ «սերուցքայինների» ղեկավարները որերորդ անգամ սխալ որոշում են կատարել` իրեն վաճառելով անգլիական համեստ ակումբին: Ճիշտ է, «Տոտենհեմի» ֆուտբոլիստներն, ընդհանուր առմամբ, լավագույնները չեն Եվրոպայում, բայց նրանք, հաստատ, չեն վհատեցնի ինչպես իրենց գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապին, այնպես էլ հարազատ երկրպագուներին:

Եզրակացություն. «Խթաններն» այնքան էլ մեծ շանսեր չունեն կիսաեզրափակիչ դուրս գալու համար, քանի որ լավագույնի համար մղվող պայքարում մեծն Ժոզե Մոուրինյոյի թիմը հաստատակամություն և ուժ ունի այս մրցաշարին մասնակցող թիմերից շատերին հաղթելու համար: Անկասկած, «խթաններն» անվախ կլինեն մադրիդցիների հետ խաղում և կփորձեն իրականացնել իրենց և երկրպագուների նպատակը` նվաճել «Չեմպիոնների լիգայի» կիսաեզրափակչի ուղեգիր:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 617 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 3