Home » 2011 » Ապրիլ » 4 » «Չեմպիոնների լիգայի» առաջատարների դասակարգումն ըստ միջազգային բուքմեյքերների. ՄԱՍ 2
07:18
«Չեմպիոնների լիգայի» առաջատարների դասակարգումն ըստ միջազգային բուքմեյքերների. ՄԱՍ 2

Այս գլխում կներկայացնենք մեկական թիմ Անգլիայից ու Իտալիայից: Թե որոնք են այդ թիմերը, ինչ հնարավորություններ ունեն "Չեմպիոնների լիգայի" 2011թ. խաղարկության գավաթին արժանանալու համար կարող եք իմանալ կարդալով ստորև ներկայացված հետաքրքիր նյութը.

 5. «Ինտեր» (Իտալիա) (Չեմպիոն դառնալու հավանականությունն ըստ William Hill  բուքմեյքերական գործակալության` 9.0). Չեմպիոնի կոչումը պաշտպանող «Ինտերը» վիճակահանության արդյունքում իր ուժերը կչափի գելզենկիրխենյան «Շալկե 04» ակումբի հետ: Ինչ վերաբերում է անցած մրցաշրջանին, ապա «Ինտերն» այժմ` Մոուրինյոյի հեռանալուց հետո, ավելի փոփոխված կազմ ունի, բայց բավականին փորձ և որակ պետք է ունենա, որպեսզի կարողանա առաջ անցնել անցյալ տարվա «Բունդեսլիգայի» առաջնությունում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբից: Մյունխենի «Բավարիան»` Գերմանիայի առաջնության նախորդ մրցաշրջանի չեմպիոնը և անցյալ տարվա «Չեմպիոնների լիգայի» եզրափակիչ դուրս եկած ակումբը, հույս ուներ այս հեղինակավոր մրցաշարում մեկ անգամ էլ անընդմեջ դուրս գալ ¼ եզրափակիչ փուլ, բայց Միլանի «Ինտերի» հետ խաղում գերմանացիները նախ կորցրեցին  իրենց ձեռք բերած նախաձեռնությունը և ապա բաց թողեցին այն Գորան Պանդևի` հաղթանակ պարգևած գնդակի արդյունքում: Պաշտպանության հետ կապված բազում խնդիրները ձախողեցին «Ինտերի» ընթացիկ մրցաշրջանը, սակայն այդ խնդիրները կրկին լուծում չստացան Լեոնարդոյի` միլանյան ակումբ տեղափոխվելուց հետո: Բայց «Ինտերի» ֆուտբոլիստները խանդավառության ու ստեղծագործելու մեծ պաշար ունեն` միշտ առաջ սլացող Ուեսլի Սնեյդեր ու աշխատասեր Սամուել Էտո’ո: Այս փուլում հոլանդացին և կամերունացին հանդիպելու են մանդրիդցիների կենդանի լեգենդ Ռաուլի հետ, և այս երեքի հանդիպումը ֆուտբոլային խաղադաշտում շատ անակնկալներ է խոստանում երկու ակումբների երկրպագուներին:

Եզրակացություն. Չեմպիոնական տիտղոսը պաշտպանող «Ինտերն» այսքան հեռու հասնելու մեծ բախտ ունեցավ, բայց ամենայն հավանականությամբ, իր շանսն այս անգամ ևս կօգտագործի «Շալկեին» հաղթելու և առաջ գնալու համար: Մասնագետները սպասում են, որ այս զույգից կիսաեզրափակիչ կանցնի հենց «Ինտերը»: Հետագայում, կախված հանգամանքներից, նրանք նույնիսկ կարող են եզրափակիչ հասնել:

 4. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) (Չեմպիոն դառնալու հավանականությունն ըստ William Hill  բուքմեյքերական գործակալության` 8.0). Սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմն իրենց չափանիշներին այդքան էլ համապատասխան մրցաշրջան չի անցկացնում, բայց դեռ պայքարում է գրեթե բոլոր մրցաշարերում: Նրանք գլխավորում են անգլիական «Պրեմիեր լիգայի» մրցաշարային աղյուսակը` իրենցից արդեն 7 միավորով  ետ թողնելով Լոնդոնի «Արսենալին», իսկ Անգլիայի գավաթի ¼ եզրափակչում կհանդիպեն միևնույն քաղաքի մյուս ակումբի` «Մանչեսթեր Սիթիի» հետ: «Չեմպիոնների լիգայի» 1/4 եզրափակիչում «կարմիր սատանաները» կհանդիպեն լոնդոնյան «արիստոկրատների»` «Չելսիի» հետ: «Կարմիր սատանաներն» ու «արիստոկրատներն» իրենց 4 մայրցամաքային հանդիպումներից և ոչ մեկում պարտություն չեն կրել: «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ ի վիճակի է ցրելու լոնդոնցիների կողմից իրենց հանդեպ ստեղծած լարվածությունը` վերջապես կոտրելով «Չելսիի» համառ ոգին: «Կարմիրները» թիմի պաշտպանական գծում մի շարք խնդիրներ ունեն, որոնք պետք է հաղթահարեն, բայց հարձակվողներ Խավիեր Էրնանդեսի և Ուեյն Ռունիի համագործակցությունը բավարար է մրցակցի պաշտպանությունն արագորեն ճեղքելու համար:

Եզրակացություն. «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները վնասվածքների հետ կապված խնդիրներ ունեն, սակայն թիմը դեռ պայքարում է չեմպիոն դառնալու համար: «Չելսիին» հաղթելը շատ բարդ կլինի Սըր Ալեքսի սաների համար, եթե նրանք կենտրոնան միայն իրենց եվրոպական հեղինակության վրա ու դաշտում ոչինչ չցուցադրեն:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 677 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 8