Home » 2011 » Ապրիլ » 4 » «Չեմպիոնների լիգայի» առաջատարների դասակարգումն ըստ միջազգային բուքմեյքերների. ՄԱՍ 3
07:18
«Չեմպիոնների լիգայի» առաջատարների դասակարգումն ըստ միջազգային բուքմեյքերների. ՄԱՍ 3

Այս հոդվածի օգնությամբ Դուք կիմանաք, թե ինչ կարելի է սպասել երկու ուժեղ թիմերից, որոնց հիմնական նպատակն այս մրցաշրջանում "Չեմպիոնների լիգայի" գավաթի նվաճումն է: Երկու թիմերն էլ ունեն բազում խաղացողներ, որոնց շնորհիվ ցանկացած պահի կարելի է վճռել հանդիպման ելքը: Կարդացեք հաջորդիվ, և կիմանաք, թե որոնք են այդ երկու թիմերը:

 3. «Չելսի» (Անգլիա) (Չեմպիոն դառնալու հավանականությունն ըստ William Hill  բուքմեյքերական գործակալության` 8.0). «Չելսիի» հարձակվողների կատարած բոլոր հարվածներն արդյունավետ են եղել «Չեմպիոնների լիգայում»: «Չելսին» «Պրեմիեր լիգայում» դեռ հետ է մնում առաջատարներից, սակայն ամեն ինչ կանի, որպեսզի լինի լավագույն քառյակում, իսկ Անգլիայի գավաթից արդեն հսցրել են դուրս մնալ: Այնուամենայնիվ, այս տարի Կառլո Անչելոտտին կրկին կենտրոնացած է Անգլիայի «Պրեմիեր լիգայի» առաջնությունում հաջողություն ձեռք բերելու վրա: Նա նմանատիպ իրավիճակում էլի է հայտնվել. 2007թ.-ին իր «Միլանի» հետ 37 միավորով «Սերիա Ա»-ում հետ մնալով «Ինտերից», բայց իտալացի մասնագետը հասցրեց համախմբել իր թիմի ուժերն ու հաղթեց «Չեմպիոնների լիգայում»: Այդ տարի նրա թիմում էր բրազիլացի փայլուն կիսապաշտպան Ռիկարդո Կական: «Չելիսիի» ֆուտբոլիստներն այժմ կամային ուժի պակաս ունեն, եթե համեմատենք 2007թ.-ի «Միլանի» հետ: Հարձակվողներ Դիդյեր Դրոգբան և Ֆեռնանդո Տորեսն այս մրցաշարում մեծ փորձ ունեն, մինչդեռ Նիկոլյա Անելկան այս մրցաշրջանում անհամեմատելի անկայուն խաղ է ցուցադրում, սակայն մեկ անգամ չէ, որ նա դժվարին դրությունից փրկել է «արիստոկրատներին»: Այնուամենայնիվ, լոնդոնցիները բավական ֆիզիկական ուժ և փորձ ունեն «Չեմպիոնների լիգայի» վերջին 4 մրցաշրջանում 2-րդ անգամ եզրափակիչ դուրս գալու և այս անգամ չեմպիոն դառնալու համար:

Եզրակացություն. «Չեմպիոնների լիգայի» առաջնորդի դեր ստանձնելու համար լոնդոնյան թիմը փորձառություն ունի: Կենտորնացված ջանքերը նրանց կարող են դուրս հանել դեպի կիսաեզրափակիչ, ապա նաև եզրափակիչ, եթե, իհարկե, լոնդոնցիների հարձակվողները գտնվեն իրենց բարձր մակարդակի վրա:

 2. «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) (Չեմպիոն դառնալու հավանականությունն ըստ William Hill  բուքմեյքերական գործակալության` 4.50). Իսպանական ֆուտբոլի «արքայական թիմը» վերջին 6 մրցաշրջանում կորցրել է իր թագը «Չեմպիոնների լիգայում», բայց Ժոզե Մոուրինյոն օգնեց վերականգնել կորուստի մի մասը: Պորտուգալացի մարզիչն ուժ և վստահություն է ներշնչել «Լոս Բլանկոսերի» երիտասարդ խաղացողների շարքերում և դժվարությամբ առաջ է շարժել իր միասնական 11 հոգանոց թիմին, որը մայրցամաքի վրա սկսել է բարիքներ արտադրել: Արքայական թիմը կրում է «յուրահատուկի» ինքնութույն ձեռագիրը և իր ընտրած 11 ներկայացուցիչներն ամեն անգամ դաշտում իրականացնում են իր հրահանգները: Բենզեմայի` 11 մետրանոց հարվածի ուժգնությանը գումարելով Ռոնալդուի հմտություններն ու արագությունը, ինչպես նաև Մեզութ Օզիլի տեխնիկական հիասքանչ կարողությունները, մենք ստանում ենք ցանկացած թիմի դեմ նշանակալի հակահարվածի դրսևորում, որը մադրիդցիներն իրականացնում են յուրաքանչյուր խաղում մրցակցի դարպասի մատույցներում: «Սերուցքայինների» պաշտպանությունը «Չեմպիոնների լիգայում» նույնպես գեղեցիկ խաղ է ցուցադրում և եթե նրանք այսպես շարունակեն, ապա կիսաեզրափակիչում կհանդիպեն կաշվե գնդակի կատալոնացի վարպետների` մադրիդցիների մշտական ախոյան «Բարսելոնայի» հետ: Մի բան ակնհայտ է, որ «Ռեալի» թիմային խաղը գնալով կատարելության է հասնում, բայց չմոռանանք, որ թիմը ձախողեց իսպանական «Լա լիգայի» շրջանակներում կատալանների գլխավոր կենտրոն «Կամպ Նոուում»` «կապտանռնագույններից» պարտություն կրելով խայտառակ 5-0 խոշոր հաշվով, որն ամենախոշոր պարտությունն էր Մոուրինյոյի գլխավորած թիմերի համար:

Եզրակացություն. «Չեմպիոնների լիգայի» գիտակ Մոուրինյոն կարող է առաջնորդել իր թիմին դեպի հաղթանակներ, բայց «խթանները» կարող են հաջողություն ունենալ «սերուցքայինների» հետ խաղում, եթե «Սուպերկլասիկոյին» պատրաստվելու տրամադրությամբ թիմը դուրս գա խաղադաշտ` դրանով իսկ տխրեցնելով «սերուցքայինների» բազմամիլիոն երկրպագուներին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 593 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1