Home » 2011 » Ապրիլ » 4 » «Չեմպիոնների լիգայի» առաջատարների դասակարգումն ըստ միջազգային բուքմեյքերների. ՄԱՍ 4
07:18
«Չեմպիոնների լիգայի» առաջատարների դասակարգումն ըստ միջազգային բուքմեյքերների. ՄԱՍ 4
Այս մասում կներկայացնենք, "Չեմպիոնների լիգայի" այս մրցաշրջանի անվիճելի առաջատարին, կքննարկենք նրա` չեմպիոն դառնալու բոլոր հնարավորությունները, նաև կնշենք այն հանգամանքները, որոնք կօգնեն այլ թիմերին նրա հետ խաղալու ժամանակ: Կարդացեք հաջորդիվ.
1. «Բարսելոնա» (Իսպանիա) (Չեմպիոն դառնալու հավանականությունն ըստ William Hill  բուքմեյքերական գործակալության` 2.10). Լինելով անվիճելիորեն լավագույնն այս մրցաշարում «Բարսելոնան» կարող է հաղթել ցանկացած թիմի: «Կապտանռնագույնները» Լոնդոնի «Արսենալի» հետ հանդիպման ժամանակ շլացուցիչ մարզավիճակում էին` սեփական հարկի տակ մրցակցի նկատմամբ առավելության հասնելով 3-1 հաշվով: Անգլիայի ներկայացուցչի դեմ կատալոնացիները վարպետորեն ցուցադրեցին իսկական ֆուտբոլ: «Բարսելոնայի» աստղերից շատերը «Չեմպիոնների լիգայի» երկակի հաղթող, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ են, բայց նրանք դեռ բավարարված չեն իրենց նվաճած տիտղոսներից: Լիոնել Մեսսիի ու Պեպ Գվարդիոլայի թիմը մայրցամաքի ամենապատրաստ թիմերից մեկն է և նրա` մրցակիցներին ճնշող խաղերն առանձնացնում «Բարսային» իր մրցակիցներից: Համաշխարհային աստղերով համալրված թիմը «Չեմպիոնների լիգայի» 1/4  եզրափակիչում կհանդիպի Դոնեցկի «Շախտյորի» հետ, որին հաղթելուց հետո էլ կհանդիպի «Տոտենհեմի» կամ «Ռեալ Մադրիդի» հետ: Մադրիդը կորցրել է իր վերջին 5 «Սուպերկլասիկոները» և անելու է ամեն ինչ, որպեսզի խախտի այդ դառն ավանդույթը, իհարկե, եթե խաղա «Բարսայի» հետ: Դժվար է կատալոնացիների թիմին պատկերացնել առանց Մեսիի, Չավիի և «Չեմպիոնների լիգայի» մնացած «կապտանռնագույն» հաղթողների, բայց ամեն ինչ կարող է պատահել մինչ խաղային օրը:

Եզրակացություն. «Բարսելոնան» յուրաքանչյուր թիմի համար չափազանց շատ խնդիրներ կարող է ստեղծել: Անցած մրցաշրջանում Միլանի «Ինտերը» «յուրահատուկ» Մոուրինյոյի գլխավորությամբ ցույց տվեց, որ այս թիմին իրականում կարելի է կանգնեցնել: Յուրահատուկ խաղաոճը, այլ ոչ թե ֆիզիկական ուժն աշխարհում կարող է հաղթել այս թիմին: Այսօրվա դրությամբ «Բարսելոնան» «Չեմպիոնների լիգայում» հաղթող կոչվելու ամենաիրական ու արժանի թիմն է:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 595 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1