Home » 2011 » Սեպտեմբեր » 20 » Չեխ. "3-1 հաշվով կրած պարտությունը բոլորից մտածելու տեղիք է տալիս"
15:24
Չեխ. "3-1 հաշվով կրած պարտությունը բոլորից մտածելու տեղիք է տալիս"
 Լոնդոնի "Չելսիի" չեխ դարպասապահ Պետր Չեխը հրաժարվել է "անարդար" անվանել "«Մանչեսթեր Յունայթեդի" հետ հանդիպման արդյունքը, որտեղ "մանկունյացիները" սեփական հարկի տակ 3-1 հաշվով պարտության մատնեցին "արիստոկրատներին". "Դժվար է ասել՝ արդարացի՞ էր արդյոք այս արդյունքը, թե` ոչ: Նրանք երեք գոլ խփեցին, իսկ մենք՝ մեկ: Նրանք ավելի հաջող էին իրացնում իրենց պահերը, այդ իսկ պատճառով հաղթեցին, բայց մենք ևս կարող ենք գոհ լինել մեր խաղից երկրորդ խաղակեսում: Երկրորդ խաղակեսում Ֆեռնանդո Տորեսը խփեց մեկ գոլ, կարող էր ևս մեկը խփել, սակայն վրիպեց: 3-1 հաշվով պարտությունն, իսկապես, մտահոգում է: Մեզ համար միևնույնն է, թե ինչ են խոսում մեր մասին: Մենք կատարում ենք մեր գործը և շարունակելու ենք աշխատել նույն ոգով: Այսօր մենք պարտվեցինք, սակայն առջևում դեռ շատ հանդիպումներ կան, և մենք պետք է ձգտենք ավելիին: "Սիթին" միավորներ կորցրեց "Ֆուլհեմի" հետ մրցավեճում, և արդեն իսկ հասկանալի է, որ առաջնությունը բոլորի համար բարդ է լինելու: Մենք ուրախ ենք, որ, չնայած պարտությանը, մենք կարող ենք դեռ առաջադիմել և եզրակացություններ անել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 417 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0