Չեխիայի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ուժերը կչափի Մոնտենեգրոյի ընտրանու հետ: Պետեր Չեխը կոտրել էր քիթը "Բլեքբեռնի" դեմ հանդիպմանը, սակայն կկարողանա օգնել իր ընտրանուն կարևորագույն այս հանդիպմանը: Մոնտենեգրոն առաջին անգամ իր նորանկախ ու կարճատև պատմության ընթացքում կփորձի դուրս գալ հեղինակավոր մրցաշարի եզրափակիչ մաս: Կենտրոնական պաշտպաններից Մարկո Բասսան վնասվածք ունի և սպասվում է, որ Ստեֆան Սավիչի հետ խաղադաշտ դուրս կգա Միոդրագ Ջուդովիչը: Նախնական կազմեր. Չեխիա` Չեխ - Սիվոկ, Սելասսի, Հաբնիկ, Կադլեց - Մատեյովսկի, Կոլար, Յիրաշեկ - Ռոսիցկի, Պլաշիլ, Բարոշ Մոնտենեգրիո` Մ. Բոժովիչ - Զվերովիչ, Ջուդովիչ, Սավիչ, Վ. Բոժովիչ - Պեկովիչ, Կասցելան, Վուկչեվիչ - Յովետիչ, Բոշկովիչ, Վուչինիչ
|