Ըստ բրիտանական "Daily Mail"-ի` ազգությամբ չեխ դարպասապահ Պետր Չեխը չի ծրագրում հեռանալ Լոնդոնի "Չելսիից": Համենայն դեպս, դարպասապահը չի պատրաստվում թիմից հեռանալ մոտակա ամիսներին: Չնայած այն հանգամանքին, որ թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն հայտարարել է, որ իր թիմի առաջին համարն այս պահին բելգիացի Տիբո Կուրտուան է, չեխ դարպասապահը որոշել է մնալ իր ներկայիս թիմում:
Հետաքրքիր է, որ բրիտանական մամուլում արդեն շրջանառվում է Պետր Չեխի` եվրոպական գրանդ ակումբներ տեղափոխվելու մասին լուրը: "Ռեալ", "Մոնակո", "Բարսելոնա", "Բավարիա".... Ո՞րը կլինի:
|