09:33 Չեխը խոսում է Բոաշի ու թիմի մասին | |
Լոնդոնի "Չելսիի" դարպասապահ Պետր Չեխը The Telegraph պարբերականի լրագրողի հետ խոսել է իր թիմի հին և նոր մարզիչների մասին. "Բոլոր մարդիկ տարբեր են, և մարզիչներին դա ևս վերաբերում է: Նրանք
ակումբ են գալիս իրենց մտքերով և ցանկանում են կիրառել իրենց գաղափարները: Երբեմն դա գործում է, երբեմն՝ ոչ, բայց ամբողջն այն է, որ
Մոուրինյոն որոշակի ստանդարտ է սահմանել "Չելսիում", և մնացածին մնում է
միայն համապատասխանել դրան կամ փորձել ավելի մեծ հաջողությունների հասնել: Այն ժամանակաշրջանից հետո, երբ Անդրեն աշխատում էր Մոուրինյոյի հետ,
շատ բան է փոխվել: Փոխվել է ոչ միայն ակումբը, այլ նաև հենց ինքը. Վիլլաշ-Բոաշն այլևս մարզչական շտաբի անդամ չէ: Նա դարձել է տաղանդավոր մարզիչ:
Այժմ ամեն ինչ լավ է դասավորվում: Հուսով եմ՝ այդպես էլ կշարունակվի: Այս
ակումբում իմ հանդես գալու ընթացքում "Չելսին" յոթ անգամ մարզիչ է փոխել: Լինում են պահեր, երբ կարելի է ասել, որ մրցաշրջանը լավ է անցել,
սակայն առանց տիտղոսների դա դժվար է: Իսկապես, երբեմն պատահում են, որ ոչ մի նվաճում չունես, բայց գոհ ես, սակայն "Չելսիում" դա հնարավոր չէ",-Չեխի խոսքերը մեջբերել է պարբերականը: | |
|
Total comments: 0 | |