Home » 2011 » Օգոստոս » 23 » Չիչարիտոն արդեն պատրաստ է
20:10
Չիչարիտոն արդեն պատրաստ է
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" մեքսիկացի 22-ամյա հարձակվող Խավյեր Չիչարիտոն հայտարարել է, որ իրեն արդեն լավ է զգում և սպասում է, թե երբ գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն իրեն կվերադարձնի "սատանաների" հիմնական կազմ: Հիշեցնենք, որ Էրնանդեսն ուղեղի ցնցում էր ստացել ԱՄՆ-ում նախամրցաշրջանային խաղերից մեկի ժամանակ, և երկաթյա Ֆերգին որոշեց, որ մինչև օգոստոսի վերջ 22-ամյա տղան այլևս չի խաղալու: Սակայն հարձակվողի վերականգնումը լավ ընթացավ և, հավանաբար, արդեն հաջորդ տուրում Ֆերգյուսոնը հնարավորություն կտա Չիչարիտոյին խաղալ "Սոունզիի" հետ պահեստային խաղացողների հանդիպմանը:
"Իմ գլուխն արդեն կարգին վիճակում է: Ես արդեն 3-4 օր մարզվել եմ ընդհանուր թիմի հետ, բայց չգիտեմ, թե երբ կվերադառնամ հիմնական կազմ: Ես միշտ ընդգծում եմ, որ դա պետք է մարզիչը որոշի: Միայն նա կարող է այդ հարցին հստակ պատասխանել, իսկ իմ գործը լավ մարզավիճակում լինելն ու աշխատելն է",-ասել է երիտասարդ մեքսիկացին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 502 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0