ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ չինացի Չժան Ցզիլունը կզբացեղնի Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնը այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ն որոշում կայացրեց հեռացնել քաթարցի Մոհամմադ Բին Համմամին ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից: ՖԻՖԱ-ի գործկոմը քաթարցուն մեղադրել է նրանում, որ ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախագահ Ջեկ Ուորների հետ Կարիբյան ֆուտբոլային միության կոնգրեսի ժամանակ նրանք ՖԻՖԱ-ի գործկոմի երկու անդամների 40 հազար դոլարի կաշառք են առաջարկել՝ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում ձայների համար:Նշենք, որ Բին Համմամը շվեյցարացի Զեպպ Բլատտերի միակ մրցակիցն էր ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում, որը կկայանա հունիսի 1-ին: Վերջինիս նկատմամբ ՖԻՖԱ-ն նաև հետաքննութուն էր սկսել նրա դեմ կոռուպցիայի մեղադրանքների պատճառով, սակայն ապացույցներ չկային:
|