Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հաղորդում է, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ամերիկացի սեփականատերներ Գլեյզերների ընտանիքը չնայած ունեցած մեծ արտաքին պարտքերին` պատրաստվում է գումարներ տրամադրել ակումբին ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանակներում գնումներ կատարելու և կազմն ավելի ուժեղացնելու նպատակով: Նշվում է, որ Գլեյզերները ստիպված են այս քայլին գնում, քանի որ ակումբը վերջին ժամանակներս այդքան էլ լավ խաղ չի ցուցադրում և կարծիքներ կան, որ այս տարի "կարմիր սատանաներն" այդպես էլ չեն կարողանա որևէ տիտղոս նվաճել: Նշենք, որ ներկայումս "Մանչեսթեր Յունայթեդի" մարզաբազայում կարծես թե վնասվածքների վարակ է տարածվել: Հավելենք, որ ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների` "Մանչեսթեր Յունայթեդը" ցանկանում է ձեռք բերել հոլանդական "Այաքսի" երիտասարդ կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին, իտալական "Ինտերի" հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի և Լոնդոնի "Չելսիի" բրիտանացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին:
|