Բրիտանական The Mirror պարբերականը հայտնում է, որ հունվարին բացվող ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հռոմեական "Ռոման" կարող է ձեռք բերել Լոնդոնի "Տոտենհեմի" 25-ամյա
խորվաթ պաշտպան Վեդրան Չոռլուկային: Անձամբ Չոռլուկան ցանկանում է փոխել իր
ակումբը, որպեսզի խաղային մշտական պրակտիկա ունենա և կարողանա պահպանել
իր մարզավիճակը, ինչը շատ կարևոր է "ԵՎՐՈ 2012"-ի մեկնարկից առաջ Խորվաթիայի
ազգային հավաքականի կազմում տեղը չկորցնելու համար:
|