21:35 Չվաստակած պարտություն կամ... | |
![]() Հանդիպումն անցավ երկուստեք գոլային ու վտանգավոր պահերի ստեղծմամբ: Առաջին վտանգավոր հարվածը մրցակցի դարպասին կատարեց մեր հավաքականի խաղացող Յուրա Մովսիսյանը, ով ողջ հանդիպման ընթացքում ցույց տվեց մարզասերներին ու ֆուտբոլային մասնագետներին, որ ինքը շատ բարձրակարգ խաղացող է և ավելիին է արժանի, քան ռուսական "Կրասնոդարում" խաղալը: Խաղի 25-րդ րոպեին հենց Մովսիսյանի ուժերով Մարկոս Պիզզելին կարողացավ ուղղակի հոյակապ կերպով շրջանցել իրեն հետապնդող պաշտպանին և դարպասին դիպուկ հարված կատարել: 1-0 հօգուտ հայերի. մեր երկրպագուները ցնծում էին, սակայն դա շատ կարճ տևեց, քանի որ ընդամենը 60 վայրկյան անց Պավլյուչենկոյի գեղեցիկ ու դիպուկ հարվածից հետո խաղի հաշիվը հավասարվեց՝ 1-1: ![]() ![]() Հայերը չընկճվեցին, սակայն ռուսներին րոպեներ անց հաջողվեց ևս մեկ գոլ խփել. Ժիրկովի վաստակած 11 մետրանոց հարվածը հստակորեն իրացրեց Պավյուչենկոն՝ դառնալով դասական հեթ-տրիկի հեղինակ: ![]() ![]() Հ.Գ. Նշենք, որ ռուսներն իրենց հերթին շատ անատամ էին գործում նամանավանդ գրոհներ կազմակերպելիս. չէր զգացվում, որ Ադվոկատի թիմը բարձր վարականիշ ու կարգ ունի մեր թիմի հետ համեմատելիս: Ռուսները ոչ մի նոր բան չցուցադրեցին, և դժվար է հավատալ, որ այս թիմը կարող է հետագայում ԵՎՐՈ 2012 մրցաշարի եզրափակիչ փուլում հանդես գալ՝ հաշվի առնելով, որ մեր խմբում խաղում են հզոր Իռլանդիան և ոչ պակաս ատլետիկ Սլովակիան: Հարկ ենք համարում նշել նաև, որ ռուս երկրպագուները հերթական անգամ աչքի ընկան իրենց ճայթրուկասիրությամբ՝ խաղադաշտ նետելով մի քանի ցնցող ճայթրուկներ, որոնց պայթյունից, փառք Աստծո, ոչ ոք չտուժեց: Իսկ երկրորդ կեսում երկրպագուների մի մասը որպես բողոքի նշան ինքնակամ լքեց խաղադաշտը: Մանրամասների մասին կպատմենք հետագայում: Այժմ սպասում ենք քննարկման... | |
|
Total comments: 39 | 1 2 3 4 » |
| |
1-10 11-20 21-30 31-39 | |