09:19 Ցտեսություն "Սուպերկլասիկո", ցտեսություն "Ռեալ" | |
![]() Համաշխարհային ֆուտբոլի 2 գերգրանդների մասնակցությամբ հերթական ֆուտբոլային ներկայացումը տեղի ունեցավ Բարսելոնայի "Նոու Կամպ" հսկա մարզադաշտում` "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպման շրջանակներում: Գեղեցիկ ներկայացման համար խոչընդոտ չկարողացավ հանդիսանալ նույնիսկ խաղից առաջ ու ողջ խաղի ընթացքում տեղացող հորդառատ անձրևը: Առաջին խաղում` "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում ձեռք բերված 2 գնդակի առավելությունը, ինչպես և սպասվում էր շատ մասնագետների կողմից, Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջատարը ձեռքից բաց չթողեց: Նշենք, որ այս խաղում ևս մի քանի մրցավարական սխալներ եղան, սակայն դրանց մասին չենք ցանկանում խոսել, որպեսզի ավելորդ լարվածություն չստեղծվի: Չ՞է որ արդեն ամեն ինչ ավարտված է, ու ավարտված էր դեռ չսկսված: ![]() Թեև տարածքային առավելությունն "կապտանռնագույնների" կողմն էր ու թիմը կարող էր արդեն իսկ առաջին խաղակեսում մի քանի անգամ գրավել Կասիլյասի պաշտպանած դարպասը, սակայն "Ռեալի" ավագն ուղղակի փայլում էր: ![]() Կատալոնացիների
առավելությունն ավելի մեծացավ, սակայն "Ռեալի" ֆուտբոլիստները թևաթափ
չեղան ու բաց թողած գնդակից ընդամենը 10 րոպե անց կարողացան պատասխանել
դիպուկ հարվածով. Անխել Դի Մարիայի գեղեցիկ անցումից ու հուժկու հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, ապա կրկին հայտնվեց արգենտինացու մոտ, վերջինս էլ այն փոխանցեց
բրազիլացի Մարսելոյին, ով էլ գնդակն ուղարկեց դատարկ դարպասը:
Խաղի մնացած ժամանակահատվածում դարպասի նոր գրավում չարձանագրվեց, և Գվարդիոլայի սաներն իրավունք ստացան մայիսի 28-ին խաղադաշտ դուրս գալու Լոնդոնի լեգենդար "Ուեմբլի" մարզադաշտում: ![]() Հարկ է նշել, որ այս խաղը հոբելյանական էր "Բարսելոնայի" ավագ Կառլես Պույոլի համար, ով "Չեմպիոնների լիգայի" մրցաշարում անցկացրեց իր 100-րդ հանդիպումը: Մրցավարի եզրափակիչ սուլոցից հետո, "Բարսելոնայի" ֆուտբոլիստները յուրովի նշեցին իրենց խաղընկերոջ` Էրիկ Աբիդալի վերադարձը: ![]() | |
|
Total comments: 5 | |
| |