18:08 Ձևավորվեցին "Եվրոպայի լիգայի" խմբային փուլի խմբերը | |
Այսօր ցերեկը` Երևանի ժամանակով ժամը 14:00-ին, Ֆրանսիայի Մոնակո քաղաքում տեղի ունեցավ "Եվրոպայի լիգայի" 2011/12թթ. մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը: Այս մրցաշարին մասնակից 48 թիմերը բաժանվեցին 12 խմբերի, որոնք միմյանց դեմ կպայքարեն Փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ձևավորված խմբերն առանձին-առանձին. A խումբ` "Տոտենհեմ", "Ռուբին", "ՊԱՕԿ", "Շ. Ռովերս": B խումբ` "Կոպենհագեն", "Ստանդարտ", "Հանովեր", "Վորսկլա": C խումբ` "ՊՍՎ", "Հապոել", "Ռապիդ", "Լեգիա": D խումբ` "Սպորտինգ", "Լացիո", "Ցյուրիխ", "Վասլույ": E խումբ` "Դինամո Կիև", "Բեշիկթաշ", "Սթոք Սիթի", "Մաքքաբի" (Տվ. Իսրաել): F խումբ` "ՊՍԺ", "Ատլետիկ Բիլբաո", "Ռեդ Բուլ", "Սլովան": G խումբ` "ԱԶ Ալկմար", "Մետալիստ", "Աուստրիա", "Մալմո": H խումբ` "Բրագա", "Բրյումեն", "Բիրհմինգեմ", "Մարիբոր": I խումբ` "Ատլետիկո Մադրիդ", "Ուդինեզե", "Ռենն", "Սիոն": J խումբ` "Շալկե 04", "Ստյաուա", "Մաքքաբի" (Հ. Իսրաել), "ԱԵԿ" (Կիպրոս): K խումբ` "Տվենտե", "Ֆուլհեմ", "Օդեսե", "Վիսլա": L խումբ` "Անդերլեխտ", "ԱԵԿ" (Հունաստան), "Լոկոմոտիվ", "Շտուրմ": | |
|
Total comments: 0 | |