11:55 Ձագոև. "Ավելի լավ է "Ինտեր", քան թե "Ռեալ" | |
Մոսկվայի "ԲԿՄԱ"-ի և Ռուսաստանի ազգային հավաքականի երիտասարդ առաջատար Ալան Ձագոևը, տեսնելով, որ ռուսական ԶԼՄ-ները շատ են խոսում նրա ու Մադրիդի "Ռեալի" մասին, հանդես է եկել հետաքրքիր մեկնաբանությամբ: "Մադրիդյան կյանքն ինձ համար չէ: Ավելին` "Ռեալում" իմ դիրքում խաղում են Մեսութ Օզիլն ու Կական, ովքեր բարձրակարգ վարպետներ են: Բայց տեսեք` Օզիլը միշտ չէ, որ խաղում է, իսկ Կական... դեռևս պահեստային է: Երբ առաջին անգամ իմացա, որ "Ռեալը" հետաքրքրված է ինձանով, գլուխս պտտվեց, բայց այժմ ավելի իրատես եմ. ես այնտեղ անելիք չունեմ: Եթե ինձ մնար, ապա ես "Ինտեր" կգնայի, բայց իտալացիները չգիտես ինչու, չենք հետաքրքրվում իմ ծառայություններով",- անկեղծացել է 21-ամյա Ալան Ձագոևը:
| |
|
Total comments: 0 | |