12:33 Ձակկերոնի. "Կագավան դեռևս պետք է աճի" | |
Ճապոնիայի ազգային ընտրանու իտալացի հանյտնի գլխավոր մարզիչ Ալբերտո Ձակկերոնին հայտարարել է, որ ճապոնացի ֆուտբոլիստ Սինձի Կագավայի` անգլիական "Մանչեսթեր Յունայթեդ" տեղափոխվելը դեռ չի նշանակում, որ ֆուտբոլիստն այլևս անելիք չունի մեծ ֆուտբոլում: "Ես դեռ չեմ շնորհավորելու Սինձիին: Իհարկե, շատ ուրախ եմ նրա համար, բայց լավ գիտեմ, որ այդ տղան կարող է ավելի առաջ գնալ: Այ, երեք տարի հետո, ես կշնորհավորեմ նրան, երբ տեսնեմ, թե ինչպիսի բարձրորակ խաղ է ցուցադրում նա Անգլիայում",- ասել է իտալացի մասնագետը:
| |
|
Total comments: 0 | |