Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը խոսում է շաբաթ օրը լեգենդար "Ուեմբլիում" կայանալիք "Չեմպիոնների լիգայի" եզրափակչի մասին. "Հասկանում եք, Ֆերգյուսոնը արդեն վաղուց բոլորին ամեն ինչ ապացուցել է: Փոխվել են խաղացողներ, փոխվել են թիմեր, բայց Ֆերգյուսոնը մնացել է լավագույնը: Բոլորն են ասում, որ "Բարսելոնան" լավագույնն է աշխարհում: Այո, դա այդպես է, սակայն ես համոզված եմ, որ հենց Ֆերգյուսոնը կարող է իջեցնել նրանց երկնքից: Նա գիտի, թե ինչպես հաղթել "Բարսելոնային",-ասել է անգլիական ֆուտբոլի լեգենդներից մեկը:
|