Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" նախկին ֆուտբոլիստ, Ալեքս Ֆերգյուսոնի լեգենդար յոթ համարը խոսել է Մանչեսթերյան ակումբների հակամարտության մասին. "Սիթին" շատ ուժեղ ակումբ է և ունի հիանալի կատարողներ, սակայն նրանք երբևէ չեն կարող մրցակցել "Մանչեսթեր Յունայթեդի" հետ: Ես "Յունայթեդի" երկրպագու եմ և միշտ ասելու եմ, որ Մանչեսթերում կա միայն մեկ ակումբ, իսկ "Սիթին" միշտ փորձելու է անցնել "Յունայթեդին", սակայն չի կարողանալու դա անել",-հայտարարել է Բեքսը:
|