Մերսիսայդյան "Լիվերպուլի" գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը շնորհավորել է իր թիմի հավերժական հակառակորդ "Մանչեսթեր Յունայթեդին" չեմպիոնության նվաճման կապակցությամբ. "Ցանկացած թիմ, որը հաղթում է առաջնությունում, արժանի է հարգանքի, և "Յունայթեդը" բացառություն չպետք է լինի: Չնայած նրանք մեր ամենասկզբունքային հակառակորդներն են, բայց չհարգել նման նվաճումը մենք չենք կարող: Այժմ "Մանչեսթերն" է ամենաշատը հաղթել Անգլիայի առաջնությունում, և մենք ցանկանում ենք անցնել նրանց տիտղոսներով",-ասել է մերսիսայդյան "Արքա" Քենին:
|