10:32 Դավիդ Տրեզեգեն ցանկանում է կարիերան ավարտել հայրենիքում | |
Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն դարձած հարձակվող Դավիդ Տրեզեգեն լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում է ավարտել իր կարիերան հայրենիքում: Տվյալ պահին 33-ամյա Տրեզեգեն, ով իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Թուրինի "Յուվենթուսում", ելույթ է ունենում Իսպանիայի առաջնությունում` "Էրկուլեսի" կազմում: Իսպանական "Լա լիգայի" ընթացիկ մրցաշրջանում առաջնության հետնապահի կազմում ֆրանսիացին անցկացրել է 26 հանդիպում և խփել 11 գոլ: Ֆուտբոլիստը նշել է, որ չնայած այն համակրանքին, որը նա տածում է իր առաջին ակումբի՝ "Մոնակոյի" նկատմամբ, նա նաև ուսումնասիրում է հնարավորություներ, որոնց դեպքում կկարողանա տեղափոխվել Ֆրանսիայի առաջնությունում առաջատար դիրքեր զբաղոցնող որևէ ակումբ: "Ես սիրում եմ "Մոնակոն", քանի որ այն իմ ակումբն է: Սակայն ինձ հետաքրքրում են ավելի հավակնոտ թիմեր, այնպիսին, ինչպիսին "Լիոնն" է",-նշել է Տրեզեգեն, որի խփած գոլը հաղթանակ է պարգևել Ֆրանսիայի հավաքականին Եվրո 2000-ին: Հիշեցնենք, որ Տրեզեգեն երկու անգամ "Մոնակոյի" կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն (1997 և 2000թթ.): Նշենք նաև, որ այն բանից հետո, երբ Տրեզեգեն տեղափոխվել է "Յուվենթուս", "Մոնակոյին" ոչ մի անգամ չի հաջողվել նվաճել ազգային առաջնության ոսկե մեդալները։
| |
|
Total comments: 0 | |