Կատալոնական "Բարսելոնայի" հարձակվող Դավիդ Վիլյան, ով նոր է վերականգնվել լուրջ վնասվածքից, հույս է հայտնել, որ կատալոնական ակումբում կստանա բավարար խաղային ժամանակ: Վիլյան այդ առիթով հետևյալն ասել է. "Ես հասկանում եմ, որ խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում, սակայն ցանկանում եմ ավելի շատ խաղալ: Գտնվում եմ հրաշալի մասնագետների հսկողության տակ ու նրանք շատ լավ գիտեն, թե որն է ինձ համար ավելի լավ: Ամեն խաղում մեր թիմում կա լուրջ մրցակցություն":
|