1981 թվականի հենց այս օրը Տուիլյայում ծնվել է Դավիդ Վիլյա Սանչեսը: Կարիերան սկսելով բավականին համեստ Խիխոնի «Սպորտինգում»` Վիլյան բազում բարձունքներ է նվաճել իր կարիերայի ընթացքում: Մինչև «Բարսելոնա» տեղափոխվելը Իսպանիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն խաղացել է «Սպորտինգում», ինչպես և «Սարագոսայում» ու «Վալենսիայում»: Բոլոր թիմերում էլ Վիլյան աչքի է ընկել բացառիկ գոլային հոտառությամբ ու արդյունավետությամբ: