Home » 2012 » Օգոստոս » 22 » Դե Ռոսսին կշարունակի հանդես գալ որպես "գլադիատոր"
08:15
Դե Ռոսսին կշարունակի հանդես գալ որպես "գլադիատոր"
 Հռոմեական "Ռոմայի" 29-ամյա առաջատար Դանիելե դե Ռոսսին երեկ հատուկ մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ պաշտոնապես հայտարարեց, որ ինքը մնում է "գայլերի" կազմում և չի ցանկանում հեռանալ այս թիմից` շարունակելով կարիերան միմիայն "Ռոմայում": "Ես հաստատապես չեմ հեռանալու: Երբեք չեմ խնդրել, որ ակումբը վաճառի ինձ: Իմ ու Ռոբերտո Մանչինիի մասին շատ բան գրեցին այս օրերին մամուլում, սակայն դրանցից և ոչ մեկը երբեք էլ չի համապատասխանում իրականությանը: Երբեմն ես ուղղակի ծիծաղում էի այդ տեսակ հոդվածների վրա, երբեմն էլ հունից դուրս էի գալիս: Ես խոստանում եմ, որ եթե գա այն օրը, երբ ես ցանկանում հանուն "Չեմպիոնների լիգայի" կամ էլ ավելի շատ գումար աշխատելու հեռանալ թիմից, ապա հրապարակայնորեն կհայտարարեմ այդ մասին: Ես շարունակում եմ հպարտ լինել, որ այստեղ եմ",- ասել է 29-ամյա "գլադիատորը":
   Հ.Գ.: "Մանչեսթեր Սիթին" պատրաստ էր Դանիելե դե Ռոսսիի համար 35 մլն եվրո վճարել "Ռոմային", իսկ անձամբ ֆուտբոլիստն էլ յուրաքանչյուր մրցաշրջանի համար տարեկան 9 մլն եվրո կվաստակեր, եթե անգլիական թիմի հետ 4 տարվա պայմանագիր կնքեր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 367 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0