Իտալական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, իբր "Ռոման" ցանկանում է վաճառել Իտալիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Դանիելե դե Ռոսիին` Խավյեր Պատորեին գնելու համար: Սակայն հռոմեացիների սպորտային տնօրենը հայտարարել է, որ իրենք չեն կարող կորցնել դե Ռոսիի նման ֆուտբոլիստի, և որ նրան վաճառելը շատ կթուլացնի իրենց ակումբը, այդիսկ պատճառով էլ նման անմիտ որոշում երբեք չի կայացվի ներկայիս ղեկավարության կողմից:
|