20:46 Դե Խեա. "Ատլետիկոն" ընդմիշտ կմնա իմ սրտում" | |
Իսպանական AS պարբերականը տեղեկացնոմ է, որ Մադրիդի "Ատլետիկոյի" նախկին և "Մանչեսթեր Յունայթեդի" ներկայիս դարպասապահ Դավիդ դե Խեան մադրիդյան ակումբի ֆուտբոլասերներին բաց նամակ է ուղարկել, որտեղ գրել է. "Ես միշտ էլ անաչառորեն էի ծառայում "Ատլետիկոյին": Մեկուկես տարի առաջ կատարվեցին իմ երազանքները. ես հաղթեցի երկու տիտղոս (Խմբ. նշենք, որ Մադրիդի "Ատլետիկոյի" հետ դե Խեան նվաճել է "Եվրոպայի լիգան" և "Եվրոպայի սուպերգավաթը"): Ես երբեք չեմ մոռանա այդ զգացողությունները: Ինչպես նաև ես երբեք չեմ մոռանա այն մարդկանց, ում դեմքերը տարիներ շարունակ ներկված են եղել կարմիր և սպիտակ գույներով: Այժմ ես նոր մարտահրավեր եմ ընդունել իմ կարիերայում: Ես միշտ կհիշեմ, որ կրծքիս վրա կրել է "Ատլետիկոյի" խորհրդանշանը: Վստահ եմ, որ տարիներ անց կրկին վերադառնալու եմ "Վիսենտե Կալդերոն" մարզադաշտը: Շնորհակալ եմ Ձեզ ամեն ինչի համար":
| |
|
Total comments: 0 | |