16:28 Դե Խեան հարմարվել է իր հասցեին արված քննադատություններին | |
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" իսպանացի երիտասարդ դարպասապահ Դավիդ դե Խեան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ բազմաթիվ քննադատություններն իրեն չեն անհագստացնում։ Իսպանական հեղինակավոր AS պարբերականը մեջբերում է իսպանացի դարպասապահի խոսքերը. "Դա սովորական երևույթ է։ Եթե դու սխալվում ես մեկ կամ երկու անգամ, մամուլը սկսում է քննադատել քեզ։ Հատկապես դա վերաբերում է դարպասապահներին, քանի որ հենց նրանք են միշտ գտնվում բոլորի ուշադրության կենտրոնում։ Կարծում եմ՝ շուտով ես կկարողանամ հանդարտեցնել քննադատությունները։ "Մանչեսթեր Յունայթեդում" ինձ հրաշալի մարդիկ են շրջապատում, և եթե ամեն խաղին ու մարզմանը ես կարողանամ առավելագույն հնարավորություններս ցուցադրել, արդեն այս մրցաշրջանում մենք կարող ենք շատ բանի հասնել։ Կարևորը հաջողությանը հավատալն է և դրան հասնելու համար ոչինչ չխնայելը։ Միայն այդպես ես կարող եմ կատարելագործվել և դառնալ թիմում առանցքային խաղացող"։ Վերջում հիշեցնենք, որ այս մրցաշրջանում դե Խեան "Մանչեսթեր Յունայթեդի" անցկացրած 4 հանդիպումներում բաց է թողել 5 գոլ։
| |
|
Total comments: 0 | |