Home » 2013 » Հունվար » 24 » Դե Խեային չեն վստահում ու կվաճառեն
08:27
Դե Խեային չեն վստահում ու կվաճառեն
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" լրջորեն մտադրվել է ամռանը վաճառել իր իսպանացի երիտասարդ դարպասապահ Դավիդ դե Խեային, ով այդպես էլ Մանչեսթերում ցույց չի տալիս այն գրագետ խաղը, որի համար դեռ 2011թ.-ի ամռանը "սատանաները" 18.5 մլն ֆունտ վճարեցին Մադրիդի "Ատլետիկոյին": Անգլիական գերակումբի մարզչական շտաբին լիովին չի գոհացնում այն հանգամանքը, որ դե Խեայի պատճառով թիմը մի քանի կարևոր միավորներ է կորցրել: Հատկապես մարզիչները դժգոհ են այն դրվագներից, երբ Դավիդ դե Խեան դուրս է գալիս դարպասային հրապարակից: Ըստ մարզիչների` իսպանացու մոտ էլ կան որոշակի տակտիկական անուղղելի խնդիրներ: Սպասվում է, որ արդեն գալիք ամռանը "Մանչեսթեր Յունայթեդը" կատալոնական "Բարսելոնային" դարպասապահների հաջող փոխանակում կառաջարկի, քանի որ իր հերթին "կապտանռնագույնների" փորձառու դարպասապահ Վիկտոր Վալդեսը չի պատրաստվում պայմանագրի ավարտից հետո մնալ "Բարսելոնայում": Թե ինչ կստացվի արդյունքում, դեռ հայտնի չէ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 353 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0