Home » 2011 » Մայիս » 2 » Դել Բոսկեի խորհուրդը "Սուպերկլասիկոյին" մասնակցող խաղացողներին
09:57
Դել Բոսկեի խորհուրդը "Սուպերկլասիկոյին" մասնակցող խաղացողներին
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հերթական անգամ քննարկել է մադրիդյան "Ռեալի" և կատալոնական "Բարսելոնայի"` ազգային հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստների դժվարին փոխհարաբերությունները "Սուպերկլասիկոների" ժամանակ:
"Չեմպիոնների լիգայի" առաջին կիսաեզրափակչի շրջանակներում կայացած վերջին Սուպերկլասիկոյից" հետո դել Բոսկեն շատ է մտահոգվել: Այդ հանդիպման ընդմիջմանը երկու թիմերի ֆուտբոլիստները բախվել էին միմյանց և վեճի բռնվել:
"Ռեալի" և "Բարսելոնայի" ֆուտբոլիստները պետք է հարգեն միմյանց: Նրանք պետք է հասկանան, որ երկու ակումբների դիմակայությունը չի սահմանափակվում այս մրցաշրջանով: Նրանք բազմամյա պատմություն ունեն",-ասել է դել Բոսկեն հանրահայտ Marca պարբերականին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 584 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0