Home » 2013 » Ապրիլ » 26 » Դել Բոսկե. "ԱԱ 2014-ից հետո կթողնեմ Իսպանիայի հավաքականը"
17:25
Դել Բոսկե. "ԱԱ 2014-ից հետո կթողնեմ Իսպանիայի հավաքականը"
 Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն (Խմբ. 2012թ.-ին նա ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիչ), հայտնել է 2014թ.-ի ամռանը հավաքականի հետ աշխատանքը թողնելու մտադրության մասին: "Որպես Իսպանիայի ազգային հավաքականի մարզիչ՝ իմ վերջին մրցաշրջանը կլինի ԱԱ 2014-ը: Դրանից հետո ես կհեռանամ: Հնարավոր է, որ շարունակեմ համագործակցությունը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և տեղափոխվեմ աշխատանքի որպես մեր ֆուտբոլի պատվիրակ կամ ներկայացուցիչ",- ասել է բազմափորձ մարզիչը:
  Հիշեցնենք, որ Դել Բոսկեն Իսպանիայի հավաքականի մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից: Նրա գլխավորությամբ էլ այդ հավաքականը հաղթել է ԱԱ 2010-ը և Եվրո 2012-ը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 330 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0