12:55 Դել Բոսկե. "Այժմ "Ռեալի" ու "Բարսելոնայի" միջև տարբերությունը մեծ չէ" | |
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Վիսենտե դել Բոսկեն իսպանական Marca պարբերականի լրագրողին իր կարծիքն է հայտնել Մադրիդի "Ռեալի" և կատալոնական "Բարսելոնայի" միջև ապրիլի 17-ին կայանալիք "սուպերկլասիկոյի" վերաբերյալ:
Դել Բոսկեն նշել, որ այս խաղում չի կարող կրկնվել այն, ինչ տեղի էր ունեցել "Կամպ Նոուում" կայացած հանդիպման ժամանակ (խմբ. կատալոնացիները ջախջախել էին մադրիդցիներին 5-0 հաշվով): "Ես չեմ կարծում, որ այս խաղում կարող է կրկնվել 5-0 հաշիվը. այսօր տարբերությունն այդքան ահռելի չէ: Ինչ վերաբերում է թիմերի խաղաոճերին, ապա "Բարսան" սիրում է երկար և համբերատար խաղարկել գնդակը, մինչդեռ "Ռեալը" քարոզում է արագ խաղ և սիրում է ռիսկի դիմել հենց խաղի սկզբնական րոպեներից",-հայտարարել է Մադրիդի "Ռեալի" երբեմնի գլխավոր մարզիչը: | |
|
Total comments: 3 | |
| |