13:07 Դել Բոսկե. "Հավատում եմ Ռաուլի ուժերին" | |
Իսպանիայի ազգային հավաքականի բազմափորձ գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն այսօր հայտարարել է, որ լրջորեն մտածում է թիմ հրավիրել գերմանական "Շալկեի" կազմում հանդես եկող իսպանացի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլին, ով ժամանակին եղել է ազգային ընտրանու ավագը: "Ռաուլը կարող է շատ բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել անգամ 37 տարեկանում, այնպես որ ես լրջորեն մտածում եմ 34-ամյա հարձակվողին "ԵՎՐՈ 2012" մրցաշարի եվրափակիչ փուլ տանելու մասին: Ընդլայնված անվանացանկը կհայտարարեմ միայն մայիսի 15-ին, սակայն ավելի ուշ կորոշենք, թե ովքեր են մեզ հետ ժամանելու Ուկրաինա և Լեհաստան: Հուսանք` ամեն բան հոյակապ կստացվի և Ռաուլը կկարողանա մեզ հետ մասնակցել Եվրոպայի առաջնությանը",- ասել է Դել Բոսկեն:
| |
|
Total comments: 0 | |