17:39 Դել Բոսկեն չի բացառում | |
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վինսենտե Դել Բոսկեն լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ չի բացառել, որ ԵՎՐՈ 2012 մրցաշարին կարող է հրավիրվել Մադրիդի "Ռեալի" լեգենդ Ռաուլը, ով ներկայումս հանդես է գալիս գերմանական "Շալկե 04"-ի կազմում: 61-ամյա մասնագետը նշել է, որ եթե Ռաուլն այսպես շարունակի, ապա անկասկած կհայտավորվի Իսպանիայի ազգային հավաքականում: Դել Բոսկեն ասել է. "Ռաուլը կարող է հրավեր ստանալ: Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի Վիլյան մեզ հետ գնա ԵՎՐՈ 2012, սակայն նրա մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը հարցականի տակ է: Սպասելու ենք մինչև վերջ, սակայն եթե նա չկարողացավ ապաքինվել, ապա ստիպված կլինենք փոխարինող փնտրել":
Ստորև Ձեր ուշադրությանը ներկայացնենք կատալոնական "Բարսելոնայի" հարձակվող Դավիդ Վիլյայի, Գելզենկիրխենի "Շալկե 04"-ի հարձակվող Ռաուլի և Լոնդոնի "Չելսիի" հարձակվող Ֆեռնանդո Տորրեսի վիճակագրությունը 2011/2012թթ. մրցաշրջանում. | |
|
Total comments: 0 | |