09:00 Դել Բոսկեն դժգոհ է պաշտպանների խաղից | |
Իսպանիայի ազգային հավաքականի բազմափորձ գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն քննադատել է իր
թիմի պաշտպանությունը Չիլիի ազգային ընտրանու դեմ ծանր հանդիպումից հետո, որն
ավարտվել է 3-2 հաշվով հօգուտ իսպանացիների: "Մեզ համար շատ դժվար էր պաշտպանությունում, ինչից էլ օգտվեց մրցակիցը:
Անհնար է խաղալ ավելի վատ, քան մենք դա արեցինք առաջին կեսի վերջում: Երբ
մենք կարգավորեցինք խաղը պաշտպանությունում, մեզ մոտ հնարավորություններ
առաջացան առջևի գծում: Ես գոհ եմ, որ այսպիսի խաղ անցկացրինք: Սա պարզապես
ընկերական խաղ չէր, քանի որ չիլիացիենրը շատ լավ էին խաղում: Նրանք անընդհատ
մեզ ճնշում էին: Սա շատ լավ թիմի հետ հանդիպում էր",-ասել է Վիսենտե դել Բոսկեն Marca պարբերականին:
| |
|
Total comments: 0 | |