Home » 2011 » Սեպտեմբեր » 19 » Դել Բոսկեն գնահատում է Գվարդիոլայի ապագան
07:55
Դել Բոսկեն գնահատում է Գվարդիոլայի ապագան

 Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի կարծիքով` կատալոնական "Բարսելոնայի" ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետագայում իր պաշտոնն ազգային թիմում զբաղեցնելու լավ հնարավորություններ ունի. այս մասին հայտնում է Marca հանրահայտ պարբերականը: "Ես երբևիցե չեմ մտածել այն մասին՝ կարո՞ղ է արդյոք Գվարդիոլան արժանի փոխարինող լինել ինձ այն բանից հետո, երբ ես լքեմ պաշտոնս: Սակայն նա ունի հավաքականի մարզչին հատուկ բնավորություն ու տաղանդ: Պրոֆեսիոնալ և մասնագիտական տեսանկյունից նա լավ է պատրաստված, նաև բարձրակարգ թիմերի հետ աշխատելու արդեն մեծ փորձ ունի: Բայց կան նաև այլ լավ իսպանացի մարզիչներ, ովքեր ապագայում կարող են գլխավորել մեր հավաքականը, սակայն ես չեմ ցանկանում անուններ նշել",-ասել է Դել Բոսկեն պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0