Home » 2012 » Մարտ » 6 » Դել Պյերոն կխաղա՞ Անգլիայում
23:34
Դել Պյերոն կխաղա՞ Անգլիայում
 Անգլիական "Արսենալը" ցանկանում է այս ամռանը գնել նաև Թուրինի "Յուվենթուսի" 37-ամյա հարձակվող ու ակումբային իրական լեգենդ Ալեսանդրո դել Պյերոյին, ով ոչ մի կերպ այդպես էլ չի կարողանում այս մրցաշրջանում ընդգրկվել "Ծեր սինյորայի" հիմնական կազմում: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով՝ դել Պյերոն հենց այն խաղացողն է, ով կարող է օգտակար լինել երիտասարդ թիմին: Քանի որ իտալացին այս մրցաշրջանից հետո կդառնա ազատ խաղացող, այդ պատճառով էլ խաղացողը "զինագործներին" բաժին կընկնի ամբողջությամբ անվճար, ինչի առթիվ էլ այսօր ֆուտբոլիստին շատ են ցանկանում իրենց շարքերում տեսնել "ՊՍԺ"-ն, "Տոտենհեմը", ինչպես նաև MLS-ի մի շարք հարուստ ակումբներ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 446 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0