Home » 2011 » Մայիս » 6 » Դել Պյերոն ևս մեկ տարի կխաղա "սև-սպիտակ" մարզահագուստով
23:31
Դել Պյերոն ևս մեկ տարի կխաղա "սև-սպիտակ" մարզահագուստով
 Իտալացի հանրահայտ ֆուտբոլիստ ու Թուրինի "Յուվենթուսի" խաղացող Ալեսանդրո դել Պյերոն համաձայնության է եկել հարազատ "Յուվենթուսի" հետ պայմանագրի ժամկետը մինչև 2012թ.-ի հունիսը երկարաձգելու շուրջ. այս մասին տեղեկացնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
36-ամյա դել Պյերոն "բյանկորիների" ակումբի լեգենդն է, որը "Պադովայից" "Յուվենթուս" է տեղափոխվել 1993թ.-ին: Նա 283 գոլով "Ծեր սենյորայի" պատմության լավագույն ռմբարկուն է: Այդ արդյունքին ֆուտբոլիստը հասել է 674 խաղում:
"Նոր պայմանագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա նոր մարզադաշտում",-ասված է ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Իտալացի հարձակվողն "Ա Սերիայի" ընթացիկ մրցաշրջանում 33 խաղում 7 գոլ է խփել: "Յուվենթուսն" էլ յոթերորդն է այս տարվա առաջնությունում և չորս միավորով է զիջում չորրորդ տեղում գտնվող հռոմեական "Լացիոյին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 509 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0